Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ` ՙԶանգափ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

06.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Զանգափ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ջիվանշիր Աֆյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդվԱԾ

24.05.2022թ. ժամը 11.00-ին` ՙԶանգափ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Ջ.Աֆյանի կողմից Երևան քաղաքի Արշակունյանց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ներքոհիշյալ լոտերով գույքի բաց դասական եղանակով, հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառք.
Լոտ 1 - Պարտապանին սեփականության իրավունքով պատկանում է Citroen Jumper, 414 UL 01, 2000 թվականի արտադրության տրանսպորտային միջոց: Մեքենան գտնվում է ոչ աշխատանքային վիճակում` շարժիչը խափանված է: Մեքենայի անվահեծերն առկա են, ունեն վնասված հատվածներ: Առաջնամասի լուսարձակները, թափարգելը, ռադիատորի պաշտպանիչ վահանակը բացակայում են: Նկատելի են կոռոզիայի հատվածներ: Վիճակը գնահատվում է միջինից վատ:
Շուկայական արժեքը կազմում է 600.000 ՀՀ դրամ
Լոտ 2 - Պարտապանին սեփականության իրավունքով պատկանում է Volkswagen Transporter, 848 UL 27, 1989 թվականի արտադրության տրանսպորտային միջոց: Մեքենայի անվահեծերը գտնվում են միջինից վատ վիճակում, անվադողերը շահագործման պիտանի չեն: Թափքի վրա նկատելի են կոռոզիայի ենթարկված և վնասված հատվածներ: Մեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ ենթակա են փոխարինման: Մարտկլողը բացակայում է: Մեքենայի վիճակը գնահատվում է միջինից վատ:
Շուկայական արժեքը կազմում է 322.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի կանխիկ, կամ փոխանցումով Արդշինբանկի` ՙԶանգափ՚ ՍՊԸ-ի սնանկության թիվ 2470101261490010 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Ե. Օտյան 53/2: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Հավանական գնորդները կրելու են նաև գույքի ձևակերպման և գնահատման հետ կապված վճարային պարտավորությունները: Ցանկացողները աճուրդի կանոնակարգին և լոտին կարող են ծանոթանալ սնանկության գործով կառավարիչ. Ջ.Աֆյանի մոտ, ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թ/մ շ.2, բն 11 հասցեում, հեռ. /099/568696:

Հասցե` ք.Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, շ. 2, բն. 11

Հեռ..` +374 99 56 86 96

Էլ. փոստ`