Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարեն Մարգարյանի գույքի աճուրդի կազմակերպման մասին

07.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օպրենքի 76-րդ հոդված

23.05.2022թ. ժամը 12:30-ին ք.Երևան, Կոմիտաս, 59/9շ., բիզնես կենտրոն, 200 սենյակ հասցեում, կանցկացվի սնանկ ճանաչված Կարեն Արտյուշայի Մարգարյանի գույք բաց դասական եղանակով աճուրդ: Աճուրդն անցկացվում է ստորև նշված լոտով:
Լոտ1 CHRYSLER 300 V6 մակնիշի 31 ՈO 001 պետհամարանիշով տրասնպորտային միջոցի աճուրդի մեկնարկային գինն է 8 004 000 ՀՀ դրամ:
Լոտի 1-ի նկարագիրը Աճուրդի է ներկայացվում CHRYSLER 300 V6 մակնիշի 31 ՈO 001 պետհամարանիշով տրասնպորտային միջոցը, որը թողարկվել է 2006թ.-ին: Փոխանցման տուփը՝ ավտոմատ, գույնը՝ սպիտակ: Նույնացման համարը՝ 2C3KA53G56H432779: Մեքենան ունի բենզինային շարժիչ: Ավտոմեքենայի անվադողերը, անվահենքերը և անվահեծերը գտնվում են վատ վիճակում: Ընթացային համակարգի սարքերը, թափքը և հանգույցները ունեն վերանորոգման կարիք: Դիմապակին ճաքած է, մարտկոցը չի աշխատում, կաշվե տանիքը փթած է: Ընդհանուր առմամբ, մեքենան գտնվում է վատ վիճակում:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ներառյալ մինչև աճուրդի նախորդ աշխատանքային օրվա ավարտը, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է անձը հաստատող փաստաթղթի պատճենը իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև կանխավճարի վճարումը հաստատող անդորրագիրը: Կանխավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը: Կանխավճարը վճարվում է <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ 1150019128948927 պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվեհամարին :
Աճուրդին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով, իսկ լիազորված անձի դեպքում՝ լիազորագրի բնօրինակով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում տվյալ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով պարտավոր է աճուրդին հաջորդող 10 օրվա ընթացքում վճարել լոտի արժեքն ամբողջությամբ՝ կանխավճարի հաշվանցմամբ: Հակառակ դեպքում կանխավճարը չի վերադարձվում: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և պատճենը ստանալու, ինչպես նաև աճուրդի դրված գույքն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են այցելել ք.Երևան, Կոմիտաս, 59/9շ., բիզնես կենտրոն, 200 սենյակ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանին 094 98 97 87 հեռախոսահամարով՝ աճուրդի անցկացման օրվան նախորդող 10 օրվա ընթացքում:

Հասցե` Երևան Կոմիտաս 59/9շ., 200

Հեռ..` +37494989787

Էլ. փոստ`