Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Մարկիզ» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0126/04/28 սնանկության վարույթում առկա գույքերի աճուրդ-վաճառքի մասին

10.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. մայիսի 25-ին ժամը 14:30-ին «Մարկիզ» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0126/04/28 սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից ք․ Երևան, Արշակունյաց պողոտա 5շ․, թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի Ընկերության սնանկության վարույթում առկա գույքերի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 4 լոտ`

Լոտ 1 - ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Գ. Նժդեհի փ., 5/7 հասցեում գտնվող շինություն /սեփ. վկայական՝ 29042013-08-0016, տրվ.՝ 29.04.2013թ.-ին, հողամասի կադ․ ծածկագիր՝ 08-001-1225-0004, մակերեսը՝ 1․611202 հա, վարչական շենք՝ 519․64քմ մակերեսով, ակումբ՝ 533․88քմ մակերեսով, արտադրամասեր՝ 1406․18քմ, 213․42քմ, 53․81քմ և 85․7 քմ մակերեսներով, պահեստներ՝ 18․7քմ, 10․66քմ և 27․0 քմ մակերեսներով, լցակայան՝ 16․28 քմ մակերեսով/, մեկնարկային գինը՝ 837․400․000 ՀՀ դրամ:

Լոտ 2- ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Շահումյան փ. 103/1 հասցեում գտնվող անշարժ գույք /սեփ. վկայական՝ 18032014-08-0048, տրվ.՝ 18.03.2014թ.-ին, հողամասի կադ․ ծածկագիր՝ 08-001-0752-0063, մակերեսը՝ 0․056 հա, բնակելի տան մակերեսը՝ 1190․5 քմ/, մեկնարկային գինը՝ 282․ 700․000 ՀՀ դրամ:

Լոտ 3- ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Աբովյան փողոց 246/1 հասցեում գտնվող սրճարան /իրավունքների պետական գրանցման վկայական՝ 09062014-08-0012, տրվ․՝ 09․06․2014թ․, կադ․ ծածակագիր՝ 08-001-0758-0008-001-001, մակերեսը՝ 339,22 քմ/, մեկնարկային գինը՝ 227․880․000 ՀՀ դրամ։

Լոտ 4- ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Հաղթանակի պողոտա 25/2 հասցեում գտնվող անշարժ գույք /սեփ․վկայական՝ 19092012-08-0152, տրվ․՝ 19․09․2012թ․, կադ․ ծածկագիր՝ 08-001-1367-0023, հողամասի մակերեսը՝ 0․0359հա, հասարարակակն օբյեկտի մակերեսը՝ 503․72 քմ/, մեկնարկային գինը՝ 164․600․000 ՀՀ դրամ։
Անշարժ գույքի՝ երրորդ անձանց իրավունքներով, ինչպես նաև բնակիչներով և գույքով ծանրաբեռնված լինելու դեպքում, դրանց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից և գնորդի միջոցներով։

Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար սահմանվում է 5․000 ՀՀ դրամ վճար։
Աճուրդի նախավճարը, մասնակցության վճարը, ինչպես նաև աճուրդին մասնակից չհամարվող անձանց վճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Յունիբանկ» ԲԲԸ-ի «Գյումրի» մ/ճ-ում բացված «Մարկիզ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 24103102181912, աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ մինչև ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան։
Աճուրդին մասնակից չհամարվող անձանց աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ ծանուցումը պետք է ներկայացվի ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 26/33 հասցեով կամ mkrtchyangar@mail.ru էլ․ հասցեով աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած անձը աճուրդի վաճառքի գինը վճարում է աճուրդի անցկացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում շարժական գույքի դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում անշարժ գույքի դեպքում։
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել ցանկացողները յուրաքանչյուր հայտարարության 7-րդ օրը ժամը 12:00-14:00 կարող են այցելել գույքի գտնվելու վայր՝ դրա մասին 2 օր առաջ նախապես տեղեկացնելով սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073)։
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայր /ք. Գյումրի, Անկախության հր․7/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073)։
Սույն աճուրդը կազմակերպված է և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16․03․2020թ․-ի թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան։

Հասցե` ք. Գյումրի, Գ. Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`