Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ալեքսանդր Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին, ՍնԴ/1488/04/21

11.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Արարատ Վարդանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. Մայիսի 27-ին ժամը 11:00 – ին, ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է Ալեքսանդր Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող և “Ամերիաբանկ” ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով.
1. Ք. Երևան, Քանաքեռ 1-ին փող. տուն 41 հասցեում գտնվող բնակելի տուն, հողամասի մակերեսը` 693 քառ. մ, բնակելի տան մակերեսը` 231,6 քառ. մ., օժանդակ շինություն` 14,7 քառ. մետր, Խորդանոց` 6,1 քառ. մետր, կաթսայատուն` 10,2 քառ. մետր:
Գույքի աճուրդի մեկնարկային արժեքը կազմում է ` 52 300 000 ՀՀ դրամ:
Տունը բնակեցված է: Բնակիչների վտարումը կատարվում է գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ 16069033295449 հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրվա ժամը 16:00։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Ալեքսանդր Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ. 12-44

Հեռ..` +37499771410

Էլ. փոստ`