Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Յուրի Արամայիսի Ղալաչյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված Լոռու մարզ, գ․Արջուտ բնակելի տուն հասցեի անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

20.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Միհրան Խաչատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

06.06.2022թ․, ժամը 12:00-ին ք․Երևան, Արշակունյաց 5, 102 սենյակ հասցեում կկայանա Արամայիս Ղալաչյանին սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզ, գ․Արջուտ բնակելի տուն հասցեի (սեփականության վկայական 0272707) անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք.
Գույքը աճուրդի է ներկայացվում մեկ լոտով, այն է`
Լոտ 1.
Արամայիս Ղալաչյանին սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզ, գ․Արջուտ բնակելի տունը (սեփականության վկայական 0272707, տնամերձ հողամաս՝ 0.250հա, բնակելի տուն՝ 275.10քմ․ (բնակելի 80.10քմ․), կաթսայատուն 17.3քմ․, ջերմոց 1016.4քմ․, պարիսպ 575.5քմ.):
Դիտարկվող 1881.3քմ ընդհանուր մակերեսով /ըստ վկայականի/ բնակելի տունը (բնակելի տուն՝ 275.10քմ, կաթսայատուն՝ 17.3քմ, ջերմոց՝ 1016.4քմ, պարիսպ՝ 572.5քմ) տեղակայված է 0.25հա մակերեսով հողամասի վրա:
Բնակելի տունը 1 հարկանի է կիսանկուղային հարկով: Այն կառուցվել է 1970-ականներին, հետագայում վերանորոգվել է, իսկ ջերմոցը կառուցվել է 2001թ.:
Տան արտաքին պատերը քարից են: Հիմքերը ժապավենային են, միջհարկային ծածկը` բետոնե, տանիքը քառաթեք է, թիթեղով ծածկված, կավարամածը՝ փայտե: Առաստաղի բարձրությունը՝ 2.7մ:
Շինությունները մեկ հարկանի են, պատերը՝ քարից:
Հողամասում առկա են ինքնակամ շինություններ, որոնք հաշվարկներում չեն ներառվել:
Տեղադրությունը համապատասխանում է ՀՀ Կառավարության 2020թ. հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված տարածքագնահատման 16-րդ գնային գոտուն, որտեղ բնութագրական է անշարժ գույքի օտարման մասնավորապես առուվաճառքների պասիվ վիճակը և անշարժ գույքի ընթացիկ շուկայական գների ցածր մակարադակը:
Հողամասի 1քմ մակերեսի կադաստրային արժեքը 16-րդ գոտում կազմում է 514.8 ՀՀ դրամ:
Գնահատման առարկայի բնութագիրը
Շենքի ընդհանուր բնութագիրը
Շենքի տիպը քարե, 1 հարկանի կիսանկուղով
Շենքի վիճակը Բավ.
Տեխնիկական հագեցվածություն Բավ.
Ավտոկայանատեղի Առկա է
Հողատարածքի նկարագիր /կադաստրային ծածկագիրը՝ 06-019
Նպատակային նշանակությունը Բնակավայրերի
Օգտագործման նպատակը Տնամերձ
Իրավունքի տեսակը Սեփականություն
Ընդհանուր մակերեսը /հա/ 0.25
Բնակելի տան նկարագիրը /կադաստրային համարը՝ 06-019
Նպատակային նշանակությունը Բնակելի
Օգտագործման նպատակը Բնակելի տուն
Իրավունքի տեսակը Սեփականություն
Ընդհանուր մակերեսը /քմ/ 1881.3 /ըստ վկայականի/
Ներքին հարդարում Դրսի դուռը՝ մետաղական է, միջսենյակային դռները՝ փայտե, պատուհանները՝ եվրո տիպի կամ փայտե: Հատակները՝ տախտակ կամ բետոնե: Պատերը՝ երեսասվաղված կամ սոսնձաներկված, հին ոճի, առաստաղները՝ փայտե կամ երեսասվաղված:
Սանհանգույց Դրսում, սալիկապատված:
Մեկնարկային գինը՝ 20230000 /քսան միլիոն երկու հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 30.05.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ, հ/հ 2478103053150000)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթների, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Մ.Խաչատրյանին` 091208810 հեռախոսահամարով:

Հասցե` ք․Երևան, Արշակունյաց 5, 102 սենյակ

Հեռ..` (091) 208810

Էլ. փոստ`