Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Խաչատուր Դիլանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

26.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Խաչատուր Դիլանյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. մայիսի 17-ին Խաչատուր Դիլանյանի գույքի կրկնաճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2022թ. հունիսի 14-ին, ժամը 12:25-ին Խաչատուր Դիլանյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից ք. Երևան, Արգիշտիի 11/4 թիվ 2 տարածք հասցեում կանցկացվի Խաչատուր Դիլանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի կրկնաաճուրդը բաց դասական եղանակով երկու լոտերով.
Լոտ 2- ՀՀ Արարատի մարզ, գ. Մարմարաշեն, անշարժ գույք՝ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական նշանակության, հողամասի մակերեսը՝ 0.22 հա, հողամասի երկրաչափական կառուցվածքը՝ ուղղանկյուն ճակատային մասը մոտ 32,4մ, հողամասի թեքությունը՝ հարթ, մոտեցող ճանապարհը՝ գրունտային, կադաստրային ծածկագիր 03-058-220-004, իրավունքի տեսակը՝ սեփականություն, սեփականության վկայականի համար՝ 0308157:
Լոտի մեկնարկային գինը կազմում է է 431.100 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը:
Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով Խաչատուր Դիլանյանի սնանկության հատուկ հաշվին` ՙԱԿԲԱ ԲԱՆԿ՚ ԲԲԸ 220530447600000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ արձանագրությունով սահմնաված ժամկետում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը չի վերադարձվում:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ.044 66 66 63/:

Հասցե` ք. Երևան, Նոր Արեշ 28փ. 23տ.

Հեռ..` +37444666663

Էլ. փոստ`