Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Անհատ ձեռնարկատեր Հակոբ Կարոյի Դոնդոնյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված ք․Կապան, Շինարարների 2 շենքի թիվ 3 բնակարանի և ք․Կապան, Հունան Ավետիսյան 18 շենքի թիվ 6 բնակարանի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

30.05.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Միհրան Խաչատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

30.05.2022, ժամը 12:00-ին ք․Երևան, Արշակունյաց 5, 102 սենյակ հասցեում Անհատ ձեռնարկատեր Հակոբ Կարոյի Դոնդոնյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված ք․Կապան, Շինարարների 2 շենքի թիվ 3 բնակարանի և ք․Կապան, Հունան Ավետիսյան 18 շենքի թիվ 6 բնակարանի բաց դասական եղանակով աճուրդ վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
14.06.2022թ, ժամը 12:00-ին Վահրամ Նորիկի Միքայելյանի սնանկության գործով կառավարիչ Մ. Խաչատրյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 102 սենյակ հասցեում կրկին կանցկացվի Անհատ ձեռնարկատեր Հակոբ Կարոյի Դոնդոնյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված ք․Կապան, Շինարարների 2 շենքի թիվ 3 բնակարանի և ք․Կապան, Հունան Ավետիսյան 18 շենքի թիվ 6 բնակարանի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք՝ նախորդ աճուրդից 10%-ով իջեցված մեկնարկային գներով:
Գույքերը աճուրդի են ներկայացվում երկու լոտով, այն է`
Լոտ 1. Կարո Հակոբի Դոնդոնյանին, Սեդա Գառնիկի Այվազյանին, Հակոբ Կարոյի Դոնդոնյանին, Արմեն Արմանի Դոնդոնյանին, Սեդա Արմանի Դոնդոնյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող ք․Կապան, Շինարարների 2 շենքի թիվ 3 բնակարան /Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 22082013-09-0005 տրված 22.08.2013թ․/:
Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 74.3քմ․:
Դիտարկվող բնակարանը` գտնվում է Կապան քաղաքի կենտրոնական մասում՝ 5 հարկանի բնակելի բազմաբնակարան քարե շենքի 2-րդ հարկում, 3 սենյականոց է: Առաստաղի բարձրությունը՝ 2.7մ:
Գնահատման առարկայի բնութագիրը․
Շենքի ընդհանուր բնութագիրը
Շենքի տիպը քարե, 5 հարկանի
Շենքի վիճակը Բավ.
Տեխնիկական հագեցվածություն Բավ.
Ավտոկայանատեղի առկա է
Բնակարանի նկարագիրը /կադաստրային համարը/ 09-001-0630-0152-005-003
Նպատակայի ննշանակությունը Բնակելի
Օգտագործման նպատակը Բնակարան
Ընդհանուր մակերեսը 74.3
Իրավունքի տեսակը Ընդհանուր բաժնային սեփականություն
Պատշգամբ Բաց և փակ
Ներքին հարդարում Մուտքի դուռը մետաղական է, միջսենյակային դռները՝ եվրո տիպի: Պատուհանները՝ եվրո տիպի: Հատակները մանրատախտակից են, խոհանոցում և նախամուտքում՝ սալիկապատված: Պատերը և առաստաղները սոսնձաներկված են:
Սանհանգույց Սալիկապատված
Լրացուցիչ տվյալներ Տեղադրությունը, տրանսպորտային մատչելիությունը՝ բավ.: Կոմունալ համակարգերը գործում են նորմալ: Ջրամատակարարումը մշտական է, համակարգը մոնտաժված է մետաղական խողովակներով: Ջեռուցումն իրականացվում է գազաջրատաքացուցիչ կաթսայի միջոցով:
Ներքին հարդարման վիճակը գնահատման /1-7/ սանդղակով համապատասխանում է 4-րդ կատեգորիային, միջին վիճակ:
Մեկնարկային գինը՝ 8492850 ՀՀ դրամ:

Լոտ 2. Արևիկ Լազրի Բեգլարյանին, Արա Արամի Օհանջանյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող ք․Կապան, Հունան Ավետիսյան 18 շենքի թիվ 6 բնակարան /Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 26092013-09-0014 տրված 26.09.2013թ․/: Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 39.1քմ․:
Դիտարկվող բնակարանը` գտնվում է Կապան քաղաքի կենտրոնին հարող արևմտյան մասում՝ 4 հարկանի բնակելի բազմաբնակարան քարե շենքի 2-րդ հարկում, 2 սենյականոց է: Առաստաղի բարձրությունը՝ 2.5մ:
Գնահատման առարկայի բնութագիրը․
Շենքի ընդհանուր բնութագիրը
Շենքի տիպը քարե, 4 հարկանի
Շենքի վիճակը Բավ.
Տեխնիկական հագեցվածություն Բավ.
Ավտոկայանատեղի առկա է
Բնակարանի նկարագիրը /կադաստրային համարը/ 09-001-0407-0001-005-006
Նպատակայի ննշանակությունը Բնակելի
Օգտագործման նպատակը Բնակարան
Ընդհանուր մակերեսը 39.1
Իրավունքի տեսակը Ընդհանուր բաժնային սեփականություն
Պատշգամբ Բաց
Ներքին հարդարում Մուտքի և միջսենյակային դռները՝ փայտե: Պատուհանները՝ փայտե: Հատակները մանրատախտակից կամ մամլված թեփատախտակից են: Պատերը և առաստաղները սոսնձաներկված են, հին ոճի:
Սանհանգույց Հատակը՝ սալիկապատված, հին ոճի, պատերը՝ սոսնձաներկված:
Լրացուցիչ տվյալներ Տեղադրությունը, տրանսպորտային մատչելիությունը՝ բավ.: Կոմունալ համակարգերը գործում են նորմալ: Ջրամատակարարումը մշտական է, համակարգը մոնտաժված է մետաղական խողովակներով: Ջեռուցումն իրականացվում է փայտի վառարանի միջոցով:
Ներքին հարդարման վիճակը գնահատման /1-7/ սանդղակով համապատասխանում է 3-րդ կատեգորիային, միջինից ցածր վիճակ:
Մեկնարկային գինը՝ 5081130 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 08.06.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ, հ/հ 2478103019000000)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթների, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Մ.Խաչատրյանին` 091208810 հեռախոսահամարով:

Հասցե` ք․Երևան, Արշակունյաց 5, 102 սենյակ

Հեռ..` (091) 208810

Էլ. փոստ`