Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Կարեն Պետրոսյանի սնանկության վարույթի շրջանակներում գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

01.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Կարեն Ալեքսանդրի Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 -րդ հոդված

Թիվ ԵԿԴ/0255/04/17 սնանկության գործով (պարտապան Կարեն Պետրոսյան) 2022թ. ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին նշանակված աճուրդ վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
2022թ հունիսի 16-ին, ժամը 15:00-ին Կարեն Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Կարեն Պետրոսյանի գույքի աճուրդ-վաճառք 1 լոտով:
Լոտի մեկնարկային գինը նվազեցվել է նախորդ աճուրդում լոտի մեկնարկային գնի 10 տոկոսի չափով:
Լոտ 1։ ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի փ. 24 շ 67 բնակարանի ½ բաժնեմաս: Սեփականության վկայական ՝ 2275530:
Շենքի տվյալները: Կադաստրային համարը՝01-006, նպատակային նշանակությունը՝ բնակելի, օգտագործման նպատակը՝ բնակարան, մակերեսը՝ 63.5 քմ, իրավունքի տեսակը՝ համատեղ սեփականություն: Համատեղ սեփականության իրավունքը գրանցված է՝ Կարինե Կարապետի Տեր-Գրիգորյանի և պարտապան՝ Կարեն Ալեքսանդրի Պետրոսյանի անվամբ:
Գույքի մեկնարկային գինը կազմում է 13.020.198 /տասերեք միլիոն քսան հազար հարյուր իննսունութ/ ՀՀ դրամ, որից Կարեն Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 12 բաժնեմասի արժեքը, այն է՝ 6.510.098 / վեց միլիոն հինգ հարյուր տաս հազար իննսունութ/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում բացված Կարեն Պետրոսյանի սնանկության հատուկ հաշվին`19300 255744800՝ մինչև հայտ ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան Օտյան 53/2/: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/4pcW/GSnWJ7Xr9: Աճուրդում հաղթած մասնակիցը գույքի վաճառքի գինը վճարում է աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրվանից 10 /տասը/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը:
Լոտը կարելի է ուսումնասիրել հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում՝ աշխատանքային օրերին և ժամկերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյանին (հեռ +37494 187008 նաև VIBER):

Հասցե` ք. Երևան, Եզ. Կողբացի 1շ., բն. 38

Հեռ..` +374 94 187008

Էլ. փոստ`