Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԲԵՆԻԱՄԻՆ ԱՇՈՏԻ ՆԱՐԳԻԶՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ՝ ՍՏՈՐԵՎ ՆՇՎԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ (ԱՃՈՒՐԴ) ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Բենիամին Աշոտի Նարգիզյանի սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Բենիամին Աշոտի Նարգիզյանի (այսուհետ՝ Պարտապան) սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանի կողմից 28.06.2022 թվականին ժամը 15։00-ին ք․Երևան, Ադոնցի 6/1, 303 հասցեում կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի 07.06.2021թ. ՍնԴ/1156/04/21 վճռով սնանկ ճանաչված Բենիամին Աշոտի Նարգիզյանի ստորև նշված շարժական գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը հետևյալ լոտով․

Լոտ 1 - Պարտապան Բենիամին Աշոտի Նարգիզյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների կատարման համար «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված «NISSAN» մակնիշի, SKYLINE 3.7 տիպարի, 2010թ. արտադրության, 36 DL 232 պետհամարանիշով, սպիտակ մարգարիտ, թեթև մարդատար տեսակի ավտոմեքենան (նույնացման համար՝ KV36-500052, գտնվելու վայրը՝ ք․Երևան, Ադոնցի 6/1) ։
 Մեկնարկային գինը ՝ 2,478,600 ՀՀ դրամ։

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը,
բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցում հավաստող փաստաթղթերի պատճենները,
գ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16։00-ն ընկած ժամանակահատվածում։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման Բենիամին Աշոտի Նարգիզյանի սնանկության գործով թիվ 2480102751340000 «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ հատուկ հաշվին՝ մինչև աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ՀՀ սնանկության դատարան ներկայացնելը։
Սույն հայտարարությամբ նախատեսված աճուրդի օրը կարող է փոխվել և/կամ հետաձգվել՝ այդ մասին աճուրդի օրվանից ոչ պակաս երեք օր առաջ համապատասխան հայտարարություն կատարելու միջոցով։
Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը։
Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։
Աճուրդի անցկացման, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանին (044-200-454)՝ աշխատանքային օրերին 11։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում։

Հասցե` ք․ Երևան, Ադոնցի 6/1, 303

Հեռ..` +37460500250

Էլ. փոստ`