Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Հրաչ Թելմանի Հովակյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

03.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022 թ. հունիսի 03-ին ժամը 16:00-ին անհատ ձեռնարկատեր Հրաչ Թելմանի Հովակյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2022 թ. հունիսի 22-ին ժամը 16:00-ին թիվ ՍնԴ/2291/04/21 սնանկության գործով պարտապան անհատ ձեռնարկատեր Հրաչ Թելմանի Հովակյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հրությունյանի կողմից՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 5 շենք, 311 սենյակ հասցեում նշանակվել է սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատեր Հրաչ Թելմանի Հովակյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի բաց դասական / գնի ավելացման/ եղանակով աճուրդ՝ բաղկացած 1 լոտից: :
Կրկնաճուրդի ներկայացվող գույքի արժեքը 20 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գնից:
ԼՈՏ 1. «GAZ 31105» մակնիշի, 35 TN 070 հաշվառման համարանիշի, XTH31105041256707 նույնացման համարով 2004թ. արտադրության տրանսպորտային միջոց: Տրանսպորտային միջոցը գտնվում է ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, տնակ 217/171 հասցեում:

Լոտի մեկնարկային գինը կազմում է 344,064 / Երեք հարյուր քառասունչորս հազար վաթսունչորս / ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 17.06.2022թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200.000,00 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն անհատ ձեռնարկատեր Հրաչ Թելմանի Հովակյանի անվամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 1150001484254200 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:

Աճուրդում հաղթող է համարվում՝ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:

Գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել անհատ ձեռնարկատեր Հրաչ Թելմանի Հովակյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյանին՝ 091-50-95-04 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ավան Առինջ, 2-րդ մկրշ., 3/3շ. 33 բն.

Հեռ..` +37491509504

Էլ. փոստ`