Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ա/Ձ Հասմիկ Հարությունյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

13.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

02.06.2022թ. հայտարարված Ա/Ձ Հասմիկ Հարությունյանի կրկնաճուրը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով:
28.06.2022թ. ժամը 16:00-ին Ա/Ձ Հասմիկ Հարությունյանի / գործ թիվ ՍԴ2/0011/04/17/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 հասցեում կանցկացվի Ա/Ձ Հասմիկ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը:
Աճուրդի ներկայացվող գույքի արժեքը նվազեցված չէ նախորդ աճուրդի մեկնարկային գնից և համապատասխանաբար կազմում է`
Լոտ. 7 Սյունիքի մարզ, Սյունիքի համայնք գ. Սյունիք, Վերին թաղ., 4/2 տնամերձ հողամաս, 0.0932 /հա/, կադաստրային համարը 09-082-40-4, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, օգտագործման նպատակը` տնամերձ, սեփականության վկայական 2623954, հանդիսանում է Հասմիկ Հարությունյանի սեփականությունը- 303.300 ՀՀ դրամ.
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047059 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ :
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`