Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Գետուկ>> ՍՊԸ վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:

13.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Գետուկ>> ՍՊԸ սնանկութան գործով կառավարիչ Սարգիս Միրաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. հուլիսի 08-ին, ժամը 12:00 , <<Գետուկ>> ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ ք. Սևան, Շահումյան 1 հասցեում կանցկացվի <<Գետուկ>> ՍՊԸ վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Աճուրդի է հանված <<Գետուկ>> ՍՊԸ -ին 6 լոտով պատկանող միջոցներըը`137.238.000 ՀՀ դրամ րնդհանուր արժեքով`
Լոտ 1. Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան Նաիրյան փողոց թիվ 160/1 և 160/15 հասցեում գտնվող վարկի ապահովման միջոց հանդիսացող, երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող, <Կոնվերսբանկ> ՓԲԸ-ում գրավադրված `Անշարժ գույք – 161.11ք/մ (սեփ. վկայական՝ թիվ 23092016-05-0001) և 321.01 քմ (սեփ. վկայական՝ թիվ 16112018-05-0001) մեկնարկային գինը 96.930.000 ՀՀ դրամ
Գույքի նկարագիրը` Երկհարկանի քարե շինություններ : Մուտքի դռները ապակե, ներսի դռները մետաղապլաստ: Շինությունները ունեն էլ. հոսանք,կոյուղի և ջրամատակարարում : Ընդհանուր առմամբ, անշարժ գույքի ներքին հարդարումը տեղազննման օրվա դրությամբ գտնվում է լավ վիճակում:
Լոտ 2.Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան, Նալբանդյան փող.26/34 հասցեում գտնվող վարկի ապահովման միջոց հանդիսացող, <Կոնվերսբանկ> ՓԲԸ-ում գրավադրված ` Անշարժ գույք (խանութ)– 54.12 ք/մ (սեփ. վկայական՝ թիվ 2847809) մեկնարկային գինը 8.190.000 ՀՀ դրամ
Գույքի նկարագիրը` 5 հարկանի շենքի 1 հարկում : Մուտքի դռները ապակե, ներսի դռները մետաղապլաստ: Շինությունը ունի էլ. հոսանք,կոյուղի և ջրամատակարարում : Ընդհանուր առմամբ, անշարժ գույքի ներքին հարդարումը տեղազննման օրվա դրությամբ գտնվում է միջին վիճակում:
Լոտ 3.Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան, Կ.Դեմիրճյան փող. 4/5 հասցեում գտնվող վարկի ապահովման միջոց հանդիսացող, ՙ<Կոնվերսբանկ> ՓԲԸ-ում գրավադրված` Բնակարան – 34.19. ք/մ (սեփ. վկայական՝ թիվ 1472553) մեկնարկային գինը 3.735.000 ՀՀ դրամ:
Գույքի նկարագիրը`Երկհարկանի քարե շենքի 1 հարկում : Մուտքի դուռրը մետաղյա, Միջանցքի և սենյակների հատակը բետոնեպատ, պատված լինոլեումով (Հաստ մոմլաթ, հատուկ բաղադրությամբ նյութով տոգորված հաստ կտոր՝ հատակները ծածկելու և պատերը պաստառելու համար), պատերը գաջասվաղված, պատված ներկանյութով, պատերի վրա առկա են ճաքեր: Ընդհանուր առմամբ, անշարժ գույքի ներքին հարդարումը տեղազննման օրվա դրությամբ գտնվում է վատ վիճակում: բնակարանը փաստացի օգտագործվում է որպես պահեստ :
Լոտ 4. Գեղարքունիքի մարզ, գ. Գեղամավան հասցեում գտնվող, Գյուղատնտեսական նշանակության հողամաս (վարելահող 0.061 հա, սեփ. վկայական՝ թիվ 942165) մեկնարկային գինը 198.000 ՀՀ դրամ,<Կոնվերսբանկ> ՓԲԸ-ում գրավադրված:
Լոտ 5. Գեղարքունիքի մարզ, գ. Գեղամավան հասցեում գտնվող, Գյուղատնտեսական նշանակությաան հողամաս (վարելահող 1,098 հա, սեփ. վկայական՝ թիվ 942163) մեկնարկային գինը 2.520.000 ՀՀ դրամ,<Կոնվերսբանկ> ՓԲԸ-ում գրավադրված:
Լոտ 6. Գեղարքունիքի մարզ, գ. Գեղամավան 2-րդ փողոց, 2-րդ նրբ.թիվ 11 հասցեում գտնվող վարկի ապահովման միջոց հանդիսացող` Բնակելի տուն - 0.258 ք/մ (սեփ. վկայական՝ թիվ 1129911) մեկնարկային գինը -12.465.000 ՀՀ դրամ:
Գույքի նկարագիրը`Բնակելի տունը կառուցվել է 2680քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա: Հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման (տնամերձ): Հողամասը բարեկարգված է: Հողոմասի մի հատված ասֆալտապատ է: Հողամասում առկա են պտղատու ծառեր, եղևնիներ: Հողամասը պարսպապատ է, տեղադրված է մետաղական դարպաս: Հողամասը ծանրաբեռնված է մի քանի շինությամբ՝ բնակելի տուն 167.9քմ մակերեսով, ավտոտնակներ՝ 71.5քմ, 34.9քմ մակերեսով, կաթսայատուն՝ 3.9քմ մակերեսով, խորդանոց՝ 18քմ մակերեսով, անասնաշենք՝ 33.1 քմմակերեսով, ծածկ: Գնահատողը տեղազննմամբ պարզեց, որ հողամասում առկա է ինքնակամ շինություն: Ըստ թիվ 1129911 վկայականի հողամասի հատակագիծը բաժնում նշված N4, N5 շինություն մի մասը և ինքնակամ շինությունը իրենցից ներկայացնում են մեկ ամբողջական շինություն: Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից: Գույքի վաճառքի/այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Լոտ 7. Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան Նաիրյան փողոց թիվ 153/2 հասցեում գտնվող վարկի ապահովման միջոց հանդիսացող, երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող, ՙՙ<Կոնվերսբանկ> ՓԲԸ-ում գրավադրված`Անշարժ գույք – 67,02ք/մ (սեփ. վկայական՝ թիվ ` թիվ 1782471) մեկնարկային գինը 13.200.000 ՀՀ դրամ:
Գույքի նկարագիրը`
Գտնվում է 5 հարկանի շենքի 1 հարկում : Մուտքի դռները մետաղապլաստե, ներսի դռները փայտե : Շինությունները ունի էլ. հոսանք,կոյուղի և ջրամատակարարում : Սրահի հատակը բետոն է խճանկար (մոզայկա), սենյակի հատակը մանրատախտակ, պատերը գաջասվաղված, պատված ներկանյութով : Ընդհանուր առմամբ, անշարժ գույքի ներքին հարդարումը տեղազննման օրվա դրությամբ գտնվում է միջին վիճակում:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարակային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ, <Հայբիզնեսբանկ> Սևան մ/ճ 1150012437467482 սնանկության հատուկ հաշվի համարին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան հետևյալ հասցեով` ՀՀ ք.Երևան, Օտյան 53/2: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ զանգահարելով 099201390 հեռախոսահամարին:

Հասցե` ք.Սևան,Նարինյան 4/6

Հեռ..` 099201390

Էլ. փոստ`