Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սարգիս Ժորայի Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

13.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Սարգիս Ժորայի Այվազյանի սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ սնանկության դատարանի 08.06.2022թ. որոշման համաձայն 2022թ. հուլիսի 4-ին ժամը 15:00–ին Ա/Ձ Սարգիս Ժորայի Այվազյանի սնանկության թիվ ԵՇԴ 0147/04/17 գործով կառավարչի կողմից ք. Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ., 12 շենք, տարածք 9 հասցեում կանցկացվի Սարգիս Ժորայի Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վաճառքի աճուրդը՝ բաղկացած մեկ լոտից: Աճուրդի է ներկայացվում`
- լոտ 1. Սարգիս Ժորայի Այվազյանի անվամբ հաշվառված մարզ Արմավիր, Ջանֆիդա համայնքում գտնվող 04-083-0001-0033 ծածկագրով, /վկայական թիվ 08102021-04-0014/ բնակելի կառուցապատման նշանակության 1.849.0 քմ մակերեսով հողամասը, հողամասի մակերեսը հարթ է, այն կառուցապատված չէ, հողամասը ապահովված է ոռոգման ջրով:
Մեկնարկային գինը՝ 2.000.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
բ/ Աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապանի սնանկության հատուկ հաշվին /«Արարատբանկ» ՓԲԸ-ում բացված Ա/Ձ Սարգիս Ժորայի Այվազյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 15100105226600: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16-00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Գույքի նոտարական ձևակերպման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքահարկի, գույքը գնորդին փոխանցելու, և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր միջոցներով:

Գույքի մասին այլ տեղեկություն ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու նպատակով ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Գառնիկ Փանոսյանին /Հեռ. 093-850080/ :

Հասցե` ք. Երևան, Դավթաշեն, 3-րդ թաղ., 13/32

Հեռ..` +374 93.850080

Էլ. փոստ`