Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արմեն Ղարիբյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին: ՍնԴ/0449/04/21

20.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Արարատ Վարդանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2022թ. Հունիսի 3-ին նշանակված Արմեն Ղարիբյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը կայացել է և հաղթող է ճանաչվել Գայանե Գասպարյանը, սակայն վերջինիս կողմից սահմանված ժամկետու չի վճարվել աճուրդի գնման գինը:
2022թ. Հուլիսի 7-ին ժամը 11:00 – ին, ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է Արմեն Ղարիբյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող և “Յունիբանկ” ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով/նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս նվազեցված/.
Լոտ 1. ք. Երևան, Չեխովի 1 շենք, 15 բնակարան հասցեում գտնվող 92,76 քառ. մ. մակերեսով բնակարան: Վերանորոգումը` չվերանորոգված, գտնվում է 9 հարկանի բնակելի շենքի 4-րդ հարկում, մուտքի դուռը` մետաղյա, հատակը` հին մանրահատակ, գազիֆիկացված, ունի անհատական ջեռուցում: Աճուրդի մեկնարկային գինը` 18 633 240 /տասնութ միլիոն վեց հարյուր երեսուներեք հազար երկու հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:
Բնակարանը բնակեցված է: Բնակիչների վտարումը կատարվում է գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ 16069033295435 հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրվա ժամը 16:00։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Արմեն Ղարիբյանի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ. 12-44

Հեռ..` +37499771410

Էլ. փոստ`