Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մարգար Առաքելյանի սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

20.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մարգար Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

17.06.2022թ.-ին ժամը 12:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա թիվ 5 շենք 311 սենյակ հասցեում նշանակված թիվ ԱՐԱԴ/0056/04/16 սնանկության գործով պարտապան Մարգար Առաքելյանի պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի կրկնաճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով:
08.07.2022թ.-ին ժամը 11:30 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԱՐԱԴ/0056/04/16 սնանկության գործով ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ գրավադրված պարտապան Մարգար Առաքելյանի սնանկության գործով երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառք կրկնաճուրդ, բաց դասական եղանակով՝ 5 /հինգ/ լոտերով.


ԼՈՏ 2. ՀՀ Արագածոտնի մարզ, Ավան համայնք 4 փողոց թիվ 1 հասցեում գտնվող բնակելի տուն և հողամաս /սեփականության վկայական՝ 2002762/, շինության մակերեսը՝ 63,2 քմ, առաստաղի բարձրությունը մոտ 2,7 մ, հիմքը ժապավենաձև, ծածկը՝ փայտե, տանիքը՝ ազբոշիֆեր, ըստ վկայականի բնակելի տունը փաստացի օգտագործվում է որպես անասնագոմ, հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0,161 հա, հողատարածքի ձևը՝ անկանոն բազանկյուն: Անշարժ գույքը գրավադրված է ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ:
Գույքի աճուրդի մեկնարկային գինը՝ 196.957 ՀՀ դրամ:

ԼՈՏ 3. ՀՀ Արագածոտնի մարզ, Ավան համայնք 5 փողոց թիվ 3 հասցեում գտնվող 0,044 հա տնամերձ հողամաս /սեփականության վկայական՝ 2002776/, ջրամատակարարում և էլեկտրամատակարարում չկա, ճանապարհը՝ գրունտային, հողամասի երկրաչափական կառուցվածքը՝ բազանկյուն: Անշարժ գույքը գրավադրված է ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ:
Գույքի աճուրդի մեկնարկային գինը՝ 174.195 ՀՀ դրամ:

ԼՈՏ 4. ՀՀ Արագածոտնի մարզ, Ավան համայնք 4 փողոց թիվ 26 հասցեում գտնվող 0,819 Հա տնամերձ հողամաս /սեփականության վկայական՝ 835917/ ջրամատակարարում և էլեկտրամատակարարում չկա, ճանապարհը՝ գրունտային, հողամասի երկրաչափական կառուցվածքը՝ բազանկյուն: Անշարժ գույքը գրավադրված է ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ:
Գույքի աճուրդի մեկնարկային գինը՝ 317.498 ՀՀ դրամ:

ԼՈՏ 5. ՀՀ Արագածոտնի մարզ, Ավան համայնք հասցեում գտնվող 0,037 քմ տնամերձ հողամաս /սեփականության վկայական՝ 2002763/ ջրամատակարարում և էլեկտրամատակարարում չկա, ճանապարհը՝ գրունտային, հողամասի երկրաչափական կառուցվածքը՝ բազանկյուն: Անշարժ գույքը գրավադրված է ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ:
Գույքի աճուրդի մեկնարկային գինը՝ 164.025 ՀՀ դրամ:


Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է համապատասխան լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՙՄյասնիկյան՚ մասնաճյուղում բացված Ա/Ձ Մարգար Առաքելյանի սնանկության գործով թիվ 16044056132414 հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել ՀՀ Սնանկության դատարան մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:
Մարգար Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դավիթ Մալյան նրբ 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`