Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՙԱրթվոյաժ՚ ՍՊԸ սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

20.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙԱրթվոյաժ՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

17.06.2022թ.-ին ժամը 13:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում նշանակված թիվ ՍնԴ/0702/04/21 սնանկության գործով պարտապան ՙԱրթվոյաժ՚ ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, պարտապանի գույքի կազմում ընդգրկված գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
08.07.2022թ.-ին ժամը 13:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ՍնԴ/0702/04/21 սնանկության գործով պարտապան ՙԱրթվոյաժ՚ ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, պարտապանի գույքի կազմում ընդգրկված գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդ, բաց դասական եղանակով՝ 12 /տասներկու/ լոտով.

ԼՈՏ 1. TOYOTA CAMRI 2.5 մակնիշի պետ. համարանիշ՝ 10 DV 100 ավտոմեքենա: Նույնականացման համարը՝ XW7BF4FKXOS109425, արտադրության տարեթիվը՝ 2015թ., սեդան, գույնը՝ սպիտակ մարգարիտ, շարժիչի հզորությունը՝ 181, աշխատանքային ծավալը՝ 2,5լ, բենզին, սրահը՝ կտորյա, անվահեծերը՝ ալյումինե, հայելիները՝ էլեկտրական, փականները՝ կենտրոնացված:
Մեկնարկային գինը՝ 6.831.000 ՀՀ դրամ:

ԼՈՏ 2. MERCEDES BENZ 313CDI մակնիշի պետ. համարանիշ՝ 707 DO 03 ավտոմեքենա: Նույնականացման համարը՝ WDB9066351S226354, արտադրության տարեթիվը՝ 2007թ., տեսակը՝ ավտոբուս, վագոն, գույնը՝ սպիտակ, շարժիչը 129 Ձ/ուժ, դիզել, փոխանցման տուփը՝ մեխանիկական, սրահը՝ կտորյա, տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճկը չի ստուգվել, առկա են փոքր քերծվածքներ, առջևի թափարգելի, կողային հատվածի վրա առկա են վնասված հատվածներ:
Մեկնարկային գինը՝ 7.209.000 ՀՀ դրամ,

ԼՈՏ 3. MERCEDES BENZ 311CDI մակնիշի պետ. համարանիշ՝ 707 OV 03 ավտոմեքենա: Նույնականացման համարը՝ WDB9066351S270617, արտադրության տարեթիվը՝ 2008թ., տեսակը՝ միկրոավտոբուս, վագոն, գույնը՝ սպիտակ, շարժիչը 109 Ձ/ուժ, դիզել, փոխանցման տուփը՝ մեխանիկական, սրահը՝ կտորյա, առկա են փոխանցման տուփի, կարդանի անսարքություններ, մարտկոցը բացակայում է, առկա են փոքր քերծվածքներ, առջևի թափարգելի, կողային հատվածի վրա առկա են վնասված հատվածներ:
Մեկնարկային գինը՝ 6.624.000 ՀՀ դրամ,

ԼՈՏ 4. NEOPLAN N516SHD մակնիշի պետ. համարանիշ՝ 34 ZQ 459 ավտոմեքենա: Նույնականացման համարը՝ WAG3051661SH31546, արտադրության տարեթիվը՝ 2001թ., տեսակը՝ ավտոբուս, վագոն, գույնը՝ կապույտ մետալիկ, շարժիչը՝ 460 Ձ/ուժ, դիզել, փոխանցման տուփը՝ մեխանիկական, սրահը՝ կտորյա, ենթակա է շահագործման, սակայն երկար ժամանակ չի շահագործվել, մարտկոցը առկա չէ, առկա են փոքր վնասված հատվածներ, քերծվածքներ:
Մեկնարկային գինը՝ 13.599.000 ՀՀ դրամ:

ԼՈՏ 5. MERCEDES-BENZ TRAVEGO 17SHD մակնիշի, պետ․ համարանիշ․ 754 AL 61 ավտոմեքենա: Նույնականցման համարը՝ NMB63201213245549, արտադրության տարեթիվը՝ 2007թ., տեսակը՝ ավտոբուս, վագոն, գույնը՝ սպիտակ, շարժիչը՝ 428 Ձ/ուժ դիզել, փոխանցման տուփը՝ մեխանիկական, սրահը՝ կտորյա, գտնվում է ոչ աշխատանքային վիճակում, շարժիչը խափանված է, բացակայում է մարտկոցը, աջ և ձախ կողմերում կոտրված են ապակիները, դուռը, առկա են փոքր վնասված հատվածներ, քերծվածքներ:
Մեկնարկային գինը՝ 32.877.000 ՀՀ դրամ:

ԼՈՏ 6. MERCEDES-BENZ TRAVEGO 17SHD մակնիշի, պետ․ համարանիշ․ 755 AL 61 ավտոմեքենա: Նույնականցման համարը՝ NMB63201213248998, արտադրության տարեթիվը՝ 2008թ., տեսակը՝ ավտոբուս, վագոն, գույնը՝ սպիտակ, շարժիչը՝ 428 Ձ/ուժ դիզել, փոխանցման տուփը՝ մեխանիկական, սրահը՝ կտորյա, գտնվում է ոչ աշխատանքային վիճակում, խափանված է արգելակման համակարգը /ABS մոդուլյատոր/, վնասված է շարժիչի մախավիկը, առկա են փոքր վնասված հատվածներ, քերծվածքներ:
Մեկնարկային գինը՝ 37.710.000 ՀՀ դրամ:

ԼՈՏ 7. NEOPLAN N1116 մակնիշի, պետ․ համարանիշ․ 712 AF 61 ավտոմեքենա: Նույնականցման համարը՝ WAGPA2ZZ464001100, արտադրության տարեթիվը՝ 2006թ., տեսակը՝ ավտոբուս, վագոն, գույնը՝ սպիտակ, շարժիչը՝ 409 Ձ/ուժ դիզել, փոխանցման տուփը՝ մեխանիկական, սրահը՝ կտորյա, գտնվում է ոչ աշխատանքային վիճակում, չի աշխատում փոխանցման տուփը, վերանորոգման համար պակասում են դետալներ, կոտրված են կողային ապակիներից չորսը, առկա են փոքր վնասված հատվածներ, քերծվածքներ:
Մեկնարկային գինը՝ 16.497.000 ՀՀ դրամ:

ԼՈՏ 8. MAN AYATS T-280V մակնիշի, պետ․ համարանիշ․ 020 OP 61 ավտոմեքենա: Նույնականցման համարը՝ VS928VN213A031009, արտադրության տարեթիվը՝ 2003թ., տեսակը՝ ավտոբուս, վագոն, գույնը՝ վարդագույն /կարմիր/, շարժիչը՝ 280 Ձ/ուժ դիզել, փոխանցման տուփը՝ մեխանիկական, սրահը՝ կտորյա, գտնվում է աշխատանքային վիճակում, շահագործման արդյունքում առկա են որոշակի թերություններ, դիմապակին ունի ճաքեր, առկա են փոքր վնասված հատվածներ, քերծվածքներ:
Մեկնարկային գինը՝ 14.130.000 ՀՀ դրամ:

ԼՈՏ 9. IVECO FERQUI SP 65C18 3.OTD մակնիշի պետ. համարանիշ՝ 947 OZ 61 ավտոմեքենա: Նույնականցման համարը՝ ZCFC65D0005743009, արտադրության տարեթիվը՝ 2009թ., տեսակը՝ ավտոբուս, վագոն, գույնը՝ սպիտակ, շարժիչը՝ 177 Ձ/ուժ դիզել, փոխանցման տուփը՝ մեխանիկական, սրահը՝ կտորյա, ընթացային մասերը ունեն վերանորոգման կարիք, առջևի թափարգելի, կողային հատվածի վրա առկա են վնասված հատվածներ:
Մեկնարկային գինը՝ 5.472.000 ՀՀ դրամ:

ԼՈՏ 10. Ք. Երևան, Հերացի փողոց թիվ 14/2 բնակելի տուն և հողամաս հասցեում գտնվող անշարժ գույք: Սեփականության վկայական՝ 28022020-01-0244, 240 քմ մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման նշանակության հողամասի վրա առկա է 572 քմ եռահարկ նկուղով և ձեղնահարկով բնակելի տուն, 3,5 քմ պարիսպ: Բնակելի տան մի հատվածը կապիտալ վերանորոգված է, մյուս հատվածում ներքին հարդարանք կատարված չէ, տանիքը՝ թիթեղյա, արտաքին լուսամուտները մետաղապլաստե, միջսենյակային դռները՝ փայտյա, մետաղապլաստե, սենյակների հատակը՝ լամինատե, բետոն, խոհանոցի, սանհանգույցի և միջանցքի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ մասամբ պաստառապատ, մասամբ ներկված, մասամբ գաջած:
Անշարժ գույքը հանդիսանում է ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին: Բնակարանում փաստացի բնակվողների վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Մեկնարկային գինը՝ 139.860.000 ՀՀ դրամ:

ԼՈՏ 11. ՀՀ Կոտայքի մարզ, Գառնի համայնք Րաֆֆու փողոց թիվ 13 բնակելի տուն և հողամաս հասցեում գտնվող անշարժ գույք: Սեփականության վկայական՝ 22082019-07-0075, 900 քմ մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման նշանակության հողամասի վրա առկա է 275,43 քմ մակերեսով մեկ հարկանի նկուղով և ձեղնահարկով բնակելի տուն, 3,2 քմ մառան: Բնակելի տան տանիքը՝ թիթեղյա, արտաքին լուսամուտները մետաղապլաստե, միջսենյակային դռները՝ փայտե, սենյակների հատակը՝ մանրահատակ, սալիկապատ, խոհանոցի, սանհանգույցի և միջանցքի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ ներկած:
Անշարժ գույքը հանդիսանում է ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին: Բնակարանում փաստացի բնակվողների վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Մեկնարկային գինը՝ 26.190.000 ՀՀ դրամ:

ԼՈՏ 12. Ք. Երևան, Աթոյան անցուղի 10 շենք թիվ 2 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք: Սեփականության վկայական՝ 1569096, 9 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի 1-ին հարկում 52,4 քմ մակերեսով բնակարան: Բնակարանի արտաքին լուսամուտները փայտե, միջսենյակային դռները՝ փայտյե, սենյակների և միջանցքի հատակը՝ լամինատե, խոհանոցի և սանհանգույցի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ ներկված:
Անշարժ գույքը հանդիսանում է ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին: Բնակարանում փաստացի բնակվողների վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Մեկնարկային գինը՝ 20.835.000 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության վճարը կազմում է համապատասխան լոտի մեկնարկային գնի1 /մեկ/ տոկոսը, բայց ոչ ավել քան նվազագայույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը, նախավճարը կազմում է համապատասխան լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙԱկբա բանկ՚ ԲԲԸ բացված թիվ 220533334169000 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ :
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, որոնք աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը կազմում է նվազագայույն աշխատավարձի հնգապատիկը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար սույն հայտարարությունում սահմանված ժամկետում karakelyan.aleksandr@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

Թիվ ՍնԴ/0702/04/21 սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դավիթ Մալյան նրբ 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`