Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Ար Էմ Դի Տրաստ» ՍՊԸ-ի սնանկության վարույթի շրջանակներում գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

21.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ար Էմ Դի Տրաստ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 -րդ հոդված

2022թ. հուլիսի 06-ին, ժամը 15:00-ին սնանկության գործով կառավարիչ Վ. Ասատրյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի «Ար Էմ Դի Տրաստ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ վաճառքը հետևյալ լոտոերով`
ԼՈՏ 1: Տրանսպորտային միջոցի մակնիշը՝ «NISSAN TEANA 2.3», սեփականատեր՝ «Ար Էմ Դի Տրաստ» ՍՊԸ:
Տրանսպորտային միջոցի տվյալները: Տեխ. անձնագիր՝ HB590716, տեսակը՝ թեթև մարդատար, գույնը՝ արծաթափայլ մետալիկ, գրանցման հասցե՝ ք. Երևան, Աբովյան փ. 38, գրանցման պետ. համարանիշ՝ 010 VO 10, նույնականացման համարը՝ J31029650, , արտադրման տարեթիվը՝ 2004:
Մեկնարկային գինը կազմում է ՝738.000 /յոթ հարյուր երեսունութ հազար/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 2: Տրանսպորտային միջոցի մակնիշը՝ «OPEL ASTRA 1.8», սեփականատեր՝ «Ար Էմ Դի Տրաստ» ՍՊԸ:
Տրանսպորտային միջոցի տվյալները: Տեխ. անձնագիր՝ HB149731, տեսակը՝ թեթև մարդատար, գույնը՝ կարմիր, գրանցման հասցե՝ ք. Երևան, Աբովյան փ. 38, գրանցման պետ. համարանիշը 001 OR 01, նույնականացման համարը՝WOLOTGF48X5037109, արտադրման տարեթիվը՝ 1998,
Մեկնարկային գինը կազմում է ՝450.000 /չորս հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Ար Էմ Դի Տրաստ» ՍՊԸ-ի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի բացված սնանկության հատուկ հաշվին` 19300 30209745700 մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/4pcW/GSnWJ7Xr9
Միաժամանակ տեղեկացվում է, որ աճուրդում հաղթողի հետ կազմվող արձանագրությունում ապահովված պարտատիրոջ համաձայնությամբ կարող է նախատեսվել գույքի արժեքի վճարման աճուրդի կանոնարագում նախատեսված ժամկետից ավելի երկար ժամկետ:
Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյանին (հեռ 094 187008, նաև VIBER):

Հասցե` ք. Երևան, Ե. Կողբացի 1շ., բն. 38

Հեռ..` +374 94 187008

Էլ. փոստ`