Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Տարոն Կարմենի Մնացականյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

21.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Բաբկեն Եկմալյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.06.2022թ. հայտարարված Տարոն Կարմենի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի, ինչպես նաև վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող ոսկյա իրերի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
19.07.2022թ. ժամը 12:00-ին թիվ ՍնԴ/2195/04/20 սնանկության գործով սնանկ ճանաչված Տարոն Կարմենի Մնացականյանի սնանկության գործով կառավարիչ Բ.Եկմալյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Տարոն Կարմենի Մնացականյանին սեփականության իրավունքով պատականող գույքերի, ինչպես նաև վարկային պարտավորությունների ապահովվման միջոց հանդիսացող ոսկյա իրերի աճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքերի արժեքները նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գնից և համապատասխանաբար կազմում են.
Լոտ 1. ք. Երևան, Կենտրոն, Անտառային փողոց 158/1 շենք, 21 ավտոհանգրվան, որի մակերեսի չափը՝ 29,25 քմ, կադաստրային ծածկագիրը՝ 01-006-0001-0105-001-043, սեփականության վկայական՝ 10092013-01-0190 – 4.772.340 ՀՀ դրամ,
Լոտ 2. ք. Երևան, Արաբկիր, Հ. Քոչարի փողոց, 18 շենք, 92 բնակարան, մակերեսի չափը՝ 58,2 քմ, նպատակային նշանակությունը՝ բնակելի, կադաստրային ծածկագիրը՝ 01-003-119-108-001-092, հողամասի չափը՝ 0.130994 հա, հողամասի կադաստրային համարը՝ 01-003-119-108, սեփականության վկայական՝ 2752634, բնակարանը բնակեցված է – 28.090.800 ՀՀ դրամ,
Լոտ 6. Մետաղադրամ(Նապոլեոն) – 1 հատ, հարգը՝ 900, ոսկու ընդհանուր կշիռը /գրամ/՝ 6.4 գ. – 149.419 ՀՀ դրամ,
Լոտ 7.Ապարանջան – 1 հատ, հարգը՝ 583, ոսկու ընդհանուր կշիռը /գրամ/՝ 4.9 գ. – 70.664 ՀՀ դրամ,
Լոտ 8. Մատանի կանացի – 2 հատ, հարգը՝ 583, ոսկու ընդհանուր կշիռը /գրամ/՝ 17 գ. – 245.160 ՀՀ դրամ,
Լոտ 9. Մատանի կանացի – 1 հատ, հարգը՝ 750, ոսկու ընդհանուր կշիռը /գրամ/՝ 4.5 գ. – 83.484 ՀՀ դրամ,
Լոտ 10. Կախազարդ – 1 հատ, հարգը՝ 750, ոսկու ընդհանուր կշիռը /գրամ/՝ 6.2 գ. – 115.020 ՀՀ դրամ,
Լոտ 11. Ականջի օղ(զույգ) – 1 հատ, հարգը՝ 750, ոսկու ընդհանուր կշիռը /գրամ/՝ 9 գ. – 166.965 ՀՀ դրամ,
Լոտ 12. Մետաղադրամ(Նիկոլայ) – 2 հատ, հարգը՝ 900, ոսկու ընդհանուր կշիռը /գրամ/՝ 17.2 գ. – 410.902 ՀՀ դրամ։

Լոտերը վաճառվելու են ըստ հերթականության՝ Լոտ 1, Լոտ 2, Լոտ 6, Լոտ 7, Լոտ 8, Լոտ 9, Լոտ 10, Լոտ 10, Լոտ 11, Լոտ 12։
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանի պատկանող գույքը հրապարակային սակարկությաուններվ վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար։
Հայտում պետք է նշվեն.
1. Հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները,
2. Հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները,
3. Պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը),
4. Աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը,
5. Կառավարչի անունը, ազգանունը,
6. Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը։
Հայտը ստորագրվում է հայտատույի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից։
Հայտին կից ներկայացվում են.
1. Լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարութունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը,
2. Լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը,
3. Լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազոր անձի միջոցով,
4. Իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները,
5. Անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները,
6. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը։
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ՝ ՀՀ արդարադատության նախարարի (այսուհետ՝ նախարար) գրավոր հանձնարարությամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ՝ աճուրդի մասնակից չհամարվող անձ)։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք բացառությամբ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10.000/ տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ ՀՀ, ք. Երևան, Բաշինջաղյան 184շ., 17 բնակարան հասցեին կամ Էլ. Հասցե՝ babken.yekmalyan@gmail.com ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին՝ նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները։ Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նախարարության ներկայացուցիչների դեպքում նաև նախարարի գրավոր հանձնարարականը), ինչպես նաև մուտքի վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը։ Սույն կետով նախատեսված կարգը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող՝ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա։
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարի գումարը պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Շահումյան մասնաճյուղում բացված թիվ 16045062486390 սնանկության հատուկ հաշվին։
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10/տաս/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Վաճառքի գինը ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր։
Աճուրդի ընթացքը ձայնագրվելու կամ տեսագրվելու է կառավարչի կողմից։
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև աճուրդին նախորդող հինգերորդ օրը, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ։ Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Բ.Եկմալյանին (հեռ. (077) 69-16-99։

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Բաշինջաղյան 184շ., 17 բն.

Հեռ..` +37477691699

Էլ. փոստ`