Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մարզպետ Մայիլյանի սնակության գործով /սնանկ. գործ թիվ ՍնԴ/1047/04/21/ <<Գլոբալ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

27.06.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մարզպետ Մայիլյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2022թ. հունիսի 15-ին, ժամը 12:30-ին Մարզպետ Մայիլյանի սնանկության գործով նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2022թ. հուլիսի 15-ին, ժամը 12:45-ին Մարզպետ Մայիլյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից ք. Երևան, Արգիշտի 11/4, թիվ 2 տարածք հասցեում կանցկացվի Մարզպետ Մայիլյանի պարտավորությունների համար <<Գլոբալ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված, պարտապանին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդը՝ բաց դասական եղանակով մեկ լոտով.
Լոտ 1- ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքի 1-ին փողոցի 9-րդ նրբանցքի թիվ 20 հասցեում գտնվող անշարժ գույքը: Անշարժ գույքի՝ բնակելի տան մակերեսը կազմում է 274,6 քմ, իսկ բնակավայրերի նշանակության հողամասի մակերեսը կազմում է 0,242 հա, ինչպես նաև առկա են 63,9 քմ մակերեսով կիսաքանդ շինություն, 13,2 քմ մակերեսով խոհանոց, 6,4քմ մակերեսով լոգարան, 21,6 քմ մակերեսով թոնրատուն, 19,0 քմ մակերեսով ավտոտնակ, 3,8 քմ մակերեսով կաթսայատուն, և 15,8 քմ և 28,8 քմ մակերեսներով ծածկեր:
Բնակելի տան արտաքին պատերի շարը իրականացված է տուֆ քարով, բազալտով և միաձույլ բետոնով:
Հիմքը ե/բ միաձույլ, ժապավենաձև, ծածկը ե/բ միաձույլ և փայտ, տանիքը՝ մետաղական թիթեղ և ասբոշիֆեր:
Առաստաղի բարձրությունը՝ մոտ 3մ:
Շենքի տիպը՝ քարե, 1 հարկանի, կիսանկուղով:
Շենքի վիճակը՝ լավ:
Տեխնիկական հագեցվածություն՝ լավ:
Հողատարածքի նկարագիր/կադաստրային ծածկագիրը՝ 02-058-0116-0012/
Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի:
Օգտագործման նպատակը՝ բնակելի տան կառուցման և սպասարկման:
Իրավունքի տեսակը՝գրավ:
Ընդհանուր մակերեսը՝ 2420,0քմ:
Հողատարածքի ձևը՝ ուղանկյունաձև:
Բնակելի տան նկարագիրը/կադաստրային համարը՝ 02-058-0116-001/
Նպատակային նշանակությունը՝ բնակելի, իրավունքի տեսակը՝ գրավ, ընդհանուր մակերեսը 274,6քմ/ 5 սենյակ: Բնակարանի ներքին հարդարանքը՝ մուտքի դուռը՝ մետաղական իրանով, ներքին դռները՝փայտյա են, իսկ պատուհանները՝ մետաղապլաստ և փայտ: Հատակների մի մասը սալիկապատված են, մի մասը մանրատախտակից են, մի մասն էլ բետոնապատված են:
Բնակարանի ներքին հարդարանքը իրականացված է ներկանյութերով:Որոշ մասերում ներքիմ հարդարանք իրականացված չէ: Սանհանգույցի հատակը՝ սալիկապատված է :
Բնակելի տան ներքին հարդարանքը /1-6/սանդղակով համապատասխանում է 3-4 կատեգորիային, միջին վիճակ: Տեղադրված է մետաղական դարպաս: Օժանդակ շինությունները տուֆ քարով են շարված, ասբոշիֆերյա և մետաղական թիթեղյա տանիքածածկով են, չունեն հարդարում:
Լոտի արժեքը կազմում է 33.777.000 ՀՀ դրամ:
«Սնանկության մասին» 43-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն որպես երրորդ անձ գրավատու՝ կարող է օգտվել իր գույքով պահանջի ապահովումը դադարեցնելու իրավունքից` սնանկության հատուկ հաշվին կամ դրամարկղ, որպես դեպոզիտ փոխանցելով`
1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և իրացման համար հաշվարկված ծախսերը.
2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:
Հաղթող ճանաչված մասնակիցը (գնորդը) կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Գնորդը կատարելու է անշարժ գույքի առուվաճառքի գործարքի, իրավունքի պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդի նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ կամ <<Ակբա բանկ>> ԲԲԸ-ում առկա թիվ 220531026023000 սնանկության հատուկ հաշվին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան մինչև 08.07․2022թ․ ժամը 17։30, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://yadi.sk/d/Puip2nDn7m7ZiA , կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար 10000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու նպատակով հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետում սնանկության կառավարչին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սույն հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը։
Աճուրդն անցկացվում է սույն հայտարարությունում նշված մեկնարկային գնի ավելացմամբ։ Հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտ/եր/ի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք դիմել կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ. +374 44 66 66 63/:

Հասցե` ք. Երևան, Նոր Արեշ 28փ. 23տ.

Հեռ..` +37444666663

Էլ. փոստ`