Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <Մայակ> ՍՊԸ ԸԻԴ/0001/04/20 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

01.07.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Արմեն Խաչատրյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

24.06.2022թ. աճուրդը չի կայացել հայտ ներկայացված չլինելու պատճառով:
<Սնանկության մասին> ԱՀ օրենքի 89-րդ հոդվածի համաձայն 2022թ. հուլիսի 21-ին ժամը 12:00-ին <Մայակ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմեն Խաչատրյանի կողմից ք.Ստեփանակերտ Ազատամարտիկների 42 հասցեում՝ ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքում կանցկացվի <Մայակ> ՍՊԸ ԸԻԴ/0001/04/20 սնանկության գործով Լավրենտ Սերյոժայի Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 1 առանձին լոտով:
Լոտ 1 Բնակարան: Հասցե՝ ՀՀ ք.Աբովյան 3-րդ միկրոշրջան 20 շենք, թիվ 19 բնակարան: Սեփականության վկայականի համար՝ 894201: Սեփականատեր՝ Լավրենտ Սերյոժայի Միրզոյան, գրավադրված է «Մայակ» ՍՊԸ պարտքերի դիմաց: Գույքի նկատմամբ գրանցված է գրավի իրավունք` Արցախի ներդրումային հիմնադրամում: Բնակարանը ծանրաբեռնված է բնակիչներով: Լոտի նկարագրությունը՝ Բնակարան, մակերեսը կազմում է 74,04 ք.մ: Բնակարանը գտնվում է 9-րդ հարկանի շենքի 1-ջի հարկում: Հատակները մանրատախտակ, մուտքի և ներսի դռները ինչպես նաև պատուհանները փայտյա, սանհանգույցի պատերը և հատակը սալիկապատված են: Ընդհանուր առմամբ բնակարանի ներքին հարդարումը միջին վիճակում է և 6 բալանոց (1-վատ վիճակ, իսկ 7-գերազանց) սանդղակով գնահատվում է 3:Մեկնարկային գինը 18.540.000,0 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը (հաշվառումը) հաստատող փաստաթղթերի պատճենները իսկ իրավաբանական անձանց դեպքում նաև կանոնադրության և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները
բ/լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով
գ/աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Նախավճարը կազմում է մեկնարկային գնի 5 տոկոսը: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի մուտքի վճարը սահմանվում է 5000 ՀՀ դրամ: Նախավճարը և մուտքի վճարը վճարվում են «Արցախբանկ» ՓԲԸ-ում <Մայակ> ՍՊԸ սնանկության հատուկ հաշվին՝ 22301050288600:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք մինչև 16.07.2022թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ք.Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը և այդ գինը համարվում է լոտի վաճառքի գին: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի համարվում է չկայաց: Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում նախավճարը հետ չի վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման:
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար սնանկության հատուկ հաշվին նախօրոք մուծվում է պատճենահանման ծախս՝ 100 ՀՀ դրամ կամ 093892279 համարին կարճ հաղորդագրությամբ ուղարկվում է էլեկտրոնային փոստի հասցե, որի վրա սնանկության կառավարիչը ուղարկում է աճուրդի կանոնակարգը: Աճուրդի կանոնակարգը կցվում է սույն հայտարարությանը ևս:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու, ուսումնասիրության և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել <Մայակ> ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Արմեն Խաչատրյանին, 093 892279 կամ 097222922 հեռախոսահամարներով:

Հասցե` ք.Ստեփանակերտ Ն.Ստեփանյան 9/19

Հեռ..` +37493892279

Էլ. փոստ`