Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ֆելիքս Աղվանի Սերոբյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին:

21.12.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ֆելիքս Աղվանի Սերոբյանի սնանակութան գործով կառավարիչ Սարգիս Միրաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված


2023թ. փետրվարի 03-ին, ժամը 12:00, Ֆելիքս Աղվանի Սերոբյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ ք. Սևան, Շահումյան 1 հասցեում կանցկացվի Ֆելիքս Աղվանի Սերոբյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող, վերջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Աճուրդի է հանված Ֆելիքս Աղվանի Սերոբյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող , երրորդ անձի պարտավորությունների դիմաց <Ակբա- Բանկ> ԲԲԸ-ում գրավադրված `
Լոտ1. ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Արայի,1-ին փող. տուն 74 հասցեում գտնվող ` Բնակելի տուն` 159,98 ք/մ, կից շինություններ և տնամերձ հողամաս (կադաստրային ծածկագիր 02-018-0002-0003, վկայական թիվ`24122012-02-0202) - 12.690.000 ՀՀ դրամ:
Գույքի նկարագրություն`Երկհարկանի բնակելի տունը կառուցվել է 3350 քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա: Հողամասը ծանրաբեռնված է չորս շինությամբ`բնակելի տուն 159.98քմ, ավտոտնակ 19.32 քմ, հացատուն10.35 քմ, գոմ 69.72քմ: Շինության հիմքը խամքարաբետոն, պատերը կոպտատաշ քար, տանիքը ազբեստոշիֆեռ ,դռները թայտե, պատուհանները մետաղապլասե և փայտե, կոմունիկացիաներ առկա են:
Լոտ2. ՀՀ Արագածոտնի մարզ, համայնք Արայի 7-րդ փող. տուն 34հասցեում գտնվող - Անանասնագոմ –326,38 ք/մ, (կադաստրային ծածկագիր` 02-018-0003-0002, վկայական թիվ` 13122012-02-0243) - 30.600.000 ՀՀ դրամ:
Գույքի նկարագրություն`Հողամասը զբաղեցնում է 1530քմ մակերես:Հողամասը ծանրաբեռնված է մեկ շինությամբ` անասնաշենք 326,38 քմ մակերեսով: Կառուցապատման տարեթիվը` 2017թ, հիմքը բուտաբետոն,պատերը բազալտե և տուֆե քարերով,տանիքը մետաղական թիթեղ,դռները և պատուհանները մետաղական և փայտե:
Լոտ3. ՀՀ Արագածոտնի մարզ,ք. Ապարան,Արայի բնակավայր - Գյուղատնտեսական նշանակության հողամաս(վարելահող)` 1,578 հա (կադաստրային ծածկագիր` 02-018-0107-0008,վկայական` թիվ10062022-02-0054) - 2.160.000 ՀՀ դրամ:
Լոտ 4. ՀՀ Արագածոտնի մարզ,ք. Ապարան, Արայի բնակավայր - Գյուղատնտեսական նշանակության հողամաս (խոտհարկ)`0.2145 հա (կադաստրային ծածկագիր`02-018-0131-0008, վկայական թիվ` 10062022-02-0053) – 135.000 ՀՀ դրամ:
Լոտ 5. Կցասայլ РКБ տիպարի, 04 - 77 հաշվառման համարանիշի , տեխնիկական կտրոնի համար` 000819 - 256.500 ՀՀ դրամԳույքի նկարագիրը` Կցասայլը գտնվում է աշխատանքային վիճակում, թափքի վրա նկատելի են վնասված հատվածներ, որոնք ենթակա են վերանորոգման: Կցասայլի վիճակը գնահատվու է վատ: Լոտ 6.ԴՏ-75 6ԿԼ մակնիշի 19 47 ԼՏ պետհամարանիշի, Ա00789 տեխանձնագրով թրթուրավոր տրակտոր -936.000 ՀՀ դրամ:
Գույքի նկարագիրը`Թրթուրավոր տրակտորը գտնվում է աշխատանքային վիճակում, թափքի վրա նկատելի են վնասված հատվածներ, որոնք ենթակա են վերանորոգման: թրթուրավոր տրակտորը վիճակը գնահատվու է միջին:
Լոտ 7. Fortschrit E-302 մակնիշի ,26-10 ԼՏ հաշվառման համարանիշի խոտհնձիչ- կոմբայն - 3.222.000 ՀՀ դրամ:
Գույքի նկարագիրը`Խոտհնձիչ- կոմբայնը գտնվում է աշխատանքային վիճակում, թափքի վրա նկատելի են վնասված հատվածներ, որոնք ենթակա են վերանորոգման: խոտհնձիչ- կոմբայնի վիճակը գնահատվու է միջին:
Լոտ 8. VOLKSWAGEN մակնիշի VENTO 1.8 տիպարի,22 UL 978 հաշվառման համարանիշի, WVWZZZ1HZSW0612205 նույնացման համարով `Ավտոմեքենա – 765.000 ՀՀ դրամ:
Գույքի նկարագիրը`Ավտոմեքենան գտնվում է աշխատանքային վիճակում, սրահը գտնվում է միջին վիճակում թափքի վրա նկատելի են վնասված հատվածներ, որոնք ենթակա են վերանորոգման, Մոնտաժված է գազաբալոնային համակարգ: Ավտոմեքենայի վիճակը գնահատվու է միջինից վատ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը 27.01.2023թ. ժամը 18 : 00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին <Ակբա- Բանկ> ԲԲԸ Սևանի մասնաճյուղ ` 220200525305000 որպես ստացող նշելով պարտապանին: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթների, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/ojuV/JsKHJHzDJ կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել 099201390 հեռախոսահամարին , փոստով կամ էլեկտրոնային փոստով (sarkyan@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք.Սևան,Նարինյան 4/6

Հեռ..` 099201390

Էլ. փոստ`