Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/0021/04/14 սնանկության գործով <<Ախուրյանի <<Հիդրոշինարար>> ԲԲԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

11.01.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Ախուրյանի <<Հիդրոշինարար>> ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սերգեյ Դոյդոյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. Փետրվարի 08-ին ժամը 11:30-ին <<Ախուրյանի <<Հիդրոշինարար>> ԲԲԸ-ի թիվ ՇԴ/0021/04/14 սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյանի կողմից ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ 78, /2-րդ հարկ / հասցեում կանցկացվի <<Ախուրյանի <<Հիդրոշինարար>> ԲԲԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով /ընդհանուր/ կրկնաճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`
ԼՈՏ1 – Շիրակի մարզ ք. Ախուրյան համայնքում գտնվող 650 գծամետր երկաթգիծ և 0.5հա հողամաս / սեփականության վկայական թիվ 809191, տրվ. 04.11.2003թ. -5.802.840 ՀՀ դրամ մեկնարկային գնով,/հողամասը ծանրաբեռնված է կադաստրային արժեքով, որը ենթակա է վճարման վաճառքի դեպքում:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Նախավճարը կաղմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը:
Նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ-ի Գյումրի մ/ճ-<<Ախուրյանի <<Հիդրոշինարար>> ԲԲԸ-ի սնանկության գործով հ/հ 16013068736304 հատուկ հաշվին մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /ք. Գյումրի Անկախության հր.7/
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն/լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ 78, /2-րդ հարկ/ հասցեում կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ք․ Գյումրի, Երկ․ Գիծ փողոց, 20շ․, բն․ 4

Հեռ..` +37494-70-70-51

Էլ. փոստ`