Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՍնԴ/1631/04/21 սնանկության գործով «ՖԻՐՄԱ Մ.Մ.» ՍՊԸ-ի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

11.01.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյան
«Սնանկության մասին»ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. հունվարի 10-ին «ՖԻՐՄԱ Մ.Մ.» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Սարգսյանի կողմից նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2023թ. փետրվարի 01-ին,ժամը 15:00 –ին թիվ ՍնԴ/1346/04/21 սնանկության գործով կառավարիչ՝ Արթուր Սարգսյանի կողմից «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի Վանաձոր քաղաքի նստավայրում (հասցե՝ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր, Վարդանանց 17) հասցեում, կանցկացվի սնանկ ճանաչված «ՖԻՐՄԱ Մ.Մ.» ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի մեկ լոտով վաճառք:
Վաճառքի է ներկայացվում՝ ՀՀ Լոռաւ մարզ,ք․Վանաձոր, Մ.Գորկու փողոց թիվ 15 հասցեում գտնվող բացօթյա շուկա անվամբ անշարժ գույքը (վկայական թիվ 12092019-06-0008,տրված՝12.09.2019թ.): Անշարժ գույքը 150,2քմ ընդհանուր մակերեսով (վարչական շենք՝10,4 քմ,պահեստներ՝66,7քմ և 73,1) բացօթյա շուկան տեղակայված է 0,19334 հա մակերեսով հողամասի վրա: Ըստ չափագրման արդյունքների՝ վերը նշված անշարժ գույքի հասցեում կառուցված են նաև 89,0քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինություններ՝ (վարչական շենք՝ 3,4քմ, պահեստ՝ 16,8քմ, սանհանգույց՝ 6,2քմ, հագուստի նորոգման կետեր՝ 16,2քմ, 15,4քմ, 12,3քմ, 12,5քմ, պարիսպ՝ 6,2քմ),որոնք վաճառքի են դրվում որպես շինանյութ՝ պատերը՝ ուղղանկյունաձև տուֆ քարից, տանիքը հավաքված է մետաղական խողովակներից, ծածկված մետաղական թիթեղներով, առաստաղը՝ ծածկված նրբատախտակով ։
Անշարժ գույքը գտնվում է Վանաձոր քաղաքի կենտրոնական մասում՝ անշարժ գույքի համար բարձր պահանջարկ ունեցող գոտում։ Համալիրը ստեղծվել է 1998թ., շինությունները մեկ հարկանի են։ Շուկայի տարածքը ասֆալտապատված է, պարսպապատված կամ ցանկապատված։ Մուտքի դարպասները մետաղական։ Հատակները բետոնե՝ երեսասվաղված, որոշ տեղերում սալիկապատված, առաստաղները և պատերը սոսնձաներկված։ Կոմունալ համակարգերը գործում են նորմալ։ Էլեկտրամատակարարման համակարգը սնվում է եռաֆազ ցանցից : Ջրամատակարարումը մշտական, համակարգը մոնտաժված է մետաղական խողովակներով, հետադարձը՝թուջից ։ Հողամասը ծանրաբեռնված է շարժական գույքերով (մետաղական կոնստրուկցիաներով և թիթեղներով հավաքված)։ Մեկնարկային գինը՝ 281.605.410 ՀՀ դրամ,այդ թվում առկա 89,0քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինությունները՝որպես շինանյութ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ժամը 16:00-ն, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան Գյումրու նստավայր՝ ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1(մեկ) տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200000 դրամ), իսկ նախավճարը՝ 5 (հինգ) տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի
սնանկության հատուկ դրամային հաշվին՝ «ԱյԴի բանկ» ՓԲԸ, Վանաձորի մ/ճ, հ/հ 11810101604601, որպես ստացող նշելով պարտապանին:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Միաժամանակ տեղեկացվում է, որ առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից::
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ՝ էլեկտրոնային փոստով artgor1957@gmail.com նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով` 091-34 43-51

Հասցե` ՀՀ Լոռու մարզ,ք.Վանաձոր Առափնյա 3ա/3

Հեռ..` +374 (91) 344351

Էլ. փոստ`