Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Նյու Կալիստո>> ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

17.01.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. հունվարի 17-ին ժամը 15:30-ին նշանակված <<Նյու Կալիստո>> ՍՊԸ-ին պատկանող գույքի աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2023թ. փետրվարի 03-ին ժամը 15:30-ին թիվ ՍնԴ/2663/04/20 սնանկության գործով պարտապան <<Նյու Կալիստո>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հրությունյանի կողմից՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված <<Նյու Կալիստո>> ՍՊԸ-ին պատկանող օպտիկամանրաթելային մալուխի բաց դասական / գնի ավելացման/ եղանակով աճուրդ՝ բաղկացած 1 լոտից:
Աճուրդի ներկայացված գույքի արժեքը 20% նվազեցվել է նախորդ աճուրդի մեկնարկային գնից:
Լոտ 1 - GYXTCY8Y օպտիկամանրաթելային մալուխ, 1429 մետր, օպտիկամանրաթելային մալուխը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Ծարավ Աղբյուր փ., 55/9 շենքի նկյուղային հարկում:

Լոտի մեկնարկային գինը կազմում է 306,708 / երեք հարյուր վեց հազար յոթ հարյուր ութ / ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 30.01.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200,000.00 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն «Նյու Կալիստո» ՍՊԸ-ի անվամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 1150005875805827 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:

Աճուրդում հաղթող է համարվում՝ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի օրը, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:

Գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել <<Նյու Կալիստո>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյանին՝ 091-50-95-04 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Ավան-Առինջ, 2-րդ մկրշ., 3/3 շենք, 33 բն.

Հեռ..` +37491509504

Էլ. փոստ`