Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/2798/04/21 սնանկության գործով պարտապան «ՌՍՎ Կոմպոզիտ» ՍՊԸ-ի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

17.01.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 247-9

17.01.2023թ. ժամը 10:00-ին, հայտարարված աճուրդը վաճառքի ներկայացվող լոտերի մասով չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
07.02.2023թ. ժամը 10։00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան «ՌՍՎ Կոմպոզիտ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Նույն ժամին նշանակված են մի քանի սնանկության գործերով աճուրդներ, որոնք կազմակերպվելու են կառավարչի մոտ սնանկության գործերի հերթական համարների հաջորդականությամբ։
Որպես մեկ միասնական լոտ վաճառքի է ներկայացվում «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված հետևյալ գույքը, որոնց մի մասը հանդիսանում է պարտապանի, մի մասը՝ երրորդ անձանց սեփականություն։
Լոտ 1 - ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գործարանային փողոց, թիվ 2ա հասցեում գտնվող անարժ գույք /սեփ․ վկայական թիվ 1748094, տրվ.` 12.09.2003թ./, (որն իրենից ներկայացնում է 36200քմ ընդհանուր մակերեսով հողամասի վրա 2 շինություններ` անգարներ` 5329քմ, և 1918.9 քմ մակերեսներով) ինչպես նաև հիմնական շինության տարածքում գտնվող գազաբալոնների արտադրության պրոցեսին մասնակցող հիմնական և հարակից սարքավորումներ, հաստոցներ, այդ թվում՝ (1) Blow Moulding Machine for CNG Semi-finished Cylinder /կիսաֆաբրիկատ փչող/, քանակը`1 հատ, (2) Blow Moulding mold /փչովի պռեսս-ֆորմա/, քանակը`4 հատ, (3) Cylinder filament winding machine /գազաբալոնների վրա պոլիմերային շերտ փաթաթելու հաստոց/, քանակը` 2 հատ, (4) չորանոց հոսքագիծ մեծ, քանակը` 1 հատ, (5) չորանոց հոսքագիծ փոքր, ինքնաշեն, քանակը` 1 հատ, (6) Behsan /կամպրեսորային համակարգ/, քանակը` 1 հատ, (7) սղոց, ինքնաշեն, քանակը` 1 հատ, (8) Shin Plastic /սղոց/, գործարանային արտադրության, քանակը` 1 հատ, (9) գազաբալոնների բռնակ, քանակը` 1 հատ, (10) Hardness Testing Machine /կարծրության փորձարկման մեքենա/, (11) Impact Testing Machine /Manual/ /հարված փորձարկող մեքենա/, (12) Aging Testing Machine /դիմացկունություն փորձարկող մեքենա/, (13) Pressure Testing Machine for /CNG/ /ճնշման փորձարկման մեքենա/, (14) Labaratory equipments /լաբորատոր սարքավորեւմներ/, քանակը՝ 1 հատ (15) Injection machine /համաձուլվածքի հաստոց/, քանակը` 4 հատ, (16) փչովի պրեսս-ֆորմա, քանակը` 2 հատ, (17) տարբեր չափերի ցուցանմուշներ, քանակը՝ 10 հատ տեղական, 75 հատ պարսկական: բոլորը գտնվում են աշխատանքային՝ օգտագործման համար պիտանի վիճակում։ 10-13 համարն ունեցող սարքավորումները համարվում են կոմպլեկտ, քանակը՝ 1 հատ, լրիվ նոր են, փաթեթավորված, չմոնտաժված։ 14-րդ համարն ունեցող սարքավորումը, լրիվ նոր է, փաթեթավորված, չմոնտաժված։ Ընդհանուր 17 անվանում): Աճուրդի մեկնարկային գինը՝ 336.172.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 31.01.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱյԴի բանկ» ՓԲԸ, 11811025362200)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 (յոթ) օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (37493456258@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին:

Հասցե` Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`