Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Պարտապան <ԳՈԳ-ԳՈՇ ԱԿՈՒՄԲ> ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/2543/04/21 սնանկության գործով գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

17.01.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 250-3

17.01.2023թ. ժամը 10։00-ին հայտարարված աճուրդը վաճառքի ներկայացվող լոտի մասով չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
07.02.2023թ. ժամը 10:00-ին, ք.Երևան, Արշակունյաց պող. 5 շ., 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան <ԳՈԳ-ԳՈՇ ԱԿՈՒՄԲ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից կանցկացվի բաց դասական /գնի ավելացման/ եղանակով աճուրդ: Նույն ժամին նշանակված են մի քանի սնանկության գործերով աճուրդներ, որոնք կազմակերպվելու են կառավարչի մոտ սնանկության գործերի հերթական համարների հաջորդականությամբ։
Լոտ 1 –«Ակբա բանկ» ԲԲԸ -ում ֆիզիկական անձի կողմից գրավադրված՝ մեկ շինության առանձին մասերը կազմող և առանձին սեփականության վկայականներ ունեցող թվով երեք գույքեր, որոնք վաճառքի են ներկայացվում որպես մեկ ընդհանուր լոտ։ Աճուրդի մեկնարկային գինը 128.726.000 դրամ։
Լոտի կազմում ներառված գույքերի նկարագիրը հետևյալն է.
ք. Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան փ., 46/7 հասցեի անշարժ գույք /սեփ․ վկայական` թիվ 06082012-01-0845, տրվ.` 06.08.2012թ./: Գտնվում է Արտաշիսյան փողոցից դեպի մանկական հիվանդանոց տանող ճանապարհի աջակողմյան հատվածում։ Շենքի նպատակային նշանակությունը` հասարակական, օգտագործման նպատակը` առևտրի սրահ /գույքագրման պահին առաջին հարկը օգտագործվում էր որպես առևտրի սրահ/: Անշարժ գույքն իրենից ներկայացնում է 2000-ական թթ կառուցված քարե երկհարկանի, նկուղով և ձեղնահարկով շինության մի մասը՝ 273.19քմ ընդհանուր մակերեսով, որի հարակից շինություններն են ք. Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան փ., 46/11 և ք. Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան փ., 46/8 հասցեների գույքերը։ Միջհարկային ծածկը` երկաթբետոն, տանիքը` թիթեղյա, առաստաղի բարձրությունը` 2.6-3մ: Լուսամուտները, միջսենյակային դռները` մետաղապլաստե, հատակը` սալիկապատ, պատերը, առաստաղը` ներկված: Ներքին հարդարումը`միջինից բարձր, հարմարեցված է որպես խանութ: Առկա է ջեռուցման համակարգ և ենթակառուցվածքներ:
ք. Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան փ., 46/8 հասցեի անշարժ գույք /սեփ․ վկայական` թիվ 20092012-01-1640, տրվ.` 20.09.2012թ./: Գտնվում է Արտաշիսյան փողոցից դեպի մանկական հիվանդանոց տանող ճանապարհի աջակողմյան հատվածում։ Շենքի նպատակային նշանակությունը` բնակելի, օգտագործման նպատակը` բնակելի տուն: Անշարժ գույքն իրենից ներկայացնում է 2000-ական թթ կառուցված քարե երկհարկանի, նկուղով և ձեղնահարկով շինության մի մասը՝ 126.34քմ ընդհանուր մակերեսով, որի հարակից շինություններն են ք. Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան փ., 46/7 և ք. Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան փ., 46/11 հասցեների գույքերը։ Միջհարկային ծածկը` երկաթբետոն, տանիքը` թիթեղյա, առաստաղի բարձրությունը` 2.65-2.8մ: Լուսամուտները` մետաղապլաստե, միջսենյակային դռները` մետաղապլաստե, փայտյա, հատակը` սալիկապատ, լամինատե, պատերը, առաստաղը` ներկված, սանհանգույցը` սալիկապատ: Ներքին հարդարումը` միջինից բարձր: Առկա է ջեռուցման համակարգ և ենթակառուցվածքներ:
ք. Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան փ., 46/11 հասցեի անշարժ գույք /սեփ․ վկայական` թիվ 10122015-01-0168, տրվ.` 10.12.2015թ./: Գտնվում է Արտաշիսյան փողոցից դեպի մանկական հիվանդանոց տանող ճանապարհի աջակողմյան հատվածում։ Շենքի նպատակային նշանակությունը` բնակելի, օգտագործման նպատակը` բնակելի տուն: Անշարժ գույքն իրենից ներկայացնում է 2000-ական թթ կառուցված քարե երկհարկանի, նկուղով և ձեղնահարկով շինության մի մասը՝ 161.1քմ ընդհանուր մակերեսով, որի հարակից շինություններն են ք. Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան փ., 46/7 և ք. Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան փ., 46/8 հասցեների գույքերը։ Միջհարկային ծածկը` երկաթբետոն, տանիքը` թիթեղյա, առաստաղի բարձրությունը` 2.75-3մ: Լուսամուտները` մետաղապլաստե, միջսենյակային դռները` մետաղապլաստե, փայտյա, հատակը` սալիկապատ, պատերը, առաստաղը` ներկված: Ներքին հարդարումը` միջինից բարձր: Առկա է ջեռուցման համակարգ և ենթակառուցվածքներ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 31.01.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱյԴի բանկ» ՓԲԸ, 11811026548500)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 (յոթ) օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (37493456258@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին:

Հասցե` Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`