Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սամվել Գևորգյանի սեփականության իրավունքով պատկանող, գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

20.01.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սամվել Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Սամվել Գևորգյանի սնանկության գործով 20.01.2023թ ժամը 14:30-ին ին նշանակված աճուրդը չի կայացել, հայտ չլինելու պատճառով: 17.02.2023թ ժամը 14:30-ին Սամվել Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից Երեւան քաղաքի Արշակունյաց 5 շենքի 311 դահլիճում կանցկացվի Սամվել Գևորգյանի սեփականության իրավունքով պատկանող, գույքի աճուրդ` բաց դասական եղանակով երեք առանձին լոտով:
Լոտ 1-ը իրենից ներկայացնում է ք. Արմավիր, Գորկու 140 հասցեում գտնվող մեկ հարկանի անշարժ գույք,/սեփ. իրավունքի վկայական թիվ 1252777, տրված 31.03.2005թ. ընդհանուր մակերեսը 66.9քմ, տանիքը թիթեղյան, ծածկը երկաթբետոնե,միջնահարկի բարձրություը՝2.8մ, պատուհանները և դուռը մետաղական փայտե սենյակների և խոհանոցի հատակները սալիկապատ,պատերը ներկված, սանհանգույցի հատակը և պատերը սալիկապատ, արտաքին հարդարումը ՝սվաղ,հողամասի նկատմամբ գրանցված է վարձակալություն,համաձայն 04.03.2005թ վարձակալության պայմանագրի/ և թվով 11 միավոր սարքավորումներ/գտնվում է նույն հասցեում, Մեծ քար կտրող /գլիբ/ սղոց, Տելֆեր գծով/5տոննա/, սղոց1 դանակով, 2 շարժիչով քար տեղաշարժող համակարգ, Տելֆեր գծով /2տոննա բուլղարական/,սղոցսղոց դիսկով, միջին չափս, Տեղաշարժող համակարգ, երեսպատման քարերի հաստոց /կռոմկի/, Տելֆեր /500 կգ բուլղարական/հարթեցնող հաստոց /չինական /մեծ,Հարթեցնող հաստոց/չինական /փոքր, Տելֆեր գծով /2տոննա բուլղարական/,բաք /3 տոննա/, Լոտ 1 –ի մեկնարկային գինը` 5644080 ՀՀ դրամ :
Լոտ 2-րդ իրենից ներկայացնում է անշարժ գույք /կիսակառույց բնակելի տուն/, որը գտնվում է ք Երևան կենտրոն վարչական շրջանում, Թայրովի փողոց թիվ 45/1 հասցեում /սեփ. իրավունքի վկայական թիվ 14112013-01-0036, տրված 14.11.2013թ/: Կիսակառույց բնակելի տունը կառուցվել է 399.77 քմ մակերեսով զբաղեցնող հողամասի վրա, հողամասի նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասը ծանրաբեռնված է մեկ շինությամբ կիսակառույց բնակելի տուն՝ 237.92քմ մակերեսով, 50-80% ավարտվածության աստիճանով: Շինության հարկայնությունը՝ 2 հարկ, բացակայում է տանիքը, դռները և պատուհանները: Ներքին հարդարումը կատարված չէ, սանհանգույցը և լոգարանը բացակայում է: Լոտ 2-րդ մեկնարկային գինը` 17628300ՀՀ դրամ :
Լոտ 3-րդ իրենից ներկայացնում է անշարժ գույք /երկհարկանի բնակելի տուն/, որը գտնվում է ՀՀ Արմավիրի մարզի, Արմավիր քաղաքի,Գորկու փողոցի 14 հասցեում: Բնակելի տունը , կառուցվել է 696 քմ զբաղեցնող հողամասի վրա, հողամասը բարեկարգված է, ունի պտղատու ծառեր, բակը սալիկապատված է քարե սալիկներով, հողամասը ծանրաբեռնված է մի քանի շինությամբ, բնակելի տան մակերեսը կազմում է 150.8քմ, պարիսպի մակերեսը՝ 57.1քմ, խաղասրահի մակերեսը՝ 41.9քմ, խոհանոցի մակերեսը՝39.5քմ, ավտոտնակի մակերեսը՝ 32.2քմ: Մուտքի դուռը մետաղական, ներսի դռները փայտե, պատուհանները մետաղոպլաստ: Առաջին հարկում սանհանգույցը և լոգարանը առաանձին են, իսկ երկրորդ հարկում միասին են, սանհանգույցի և լոգարանի պատերը և հատակը երեսպատված են կերամիկական սալիկներով: Ընդհանուր առմամբ բնակելի տան ներքին և արտաքին հարդարումը գտնվում է գերազանց վիճակում : Լոտ 3 –ի մեկնարկային գինը` 9712000 ՀՀ դրամ :

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 416 սենյակ

Հեռ..` +374 91 407 915

Էլ. փոստ`