Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ԴԱՎԻՆՉԻ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

21.01.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ԴԱՎԻՆՉԻ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

16.01.2023թ. ժամը 14:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում նշանակված «ԴԱՎԻՆՉԻ» ՍՊԸ-ի ՍնԴ/3222/04/21 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
20.02.2023թ. ժամը 15:30-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում կկայանա «ԴԱՎԻՆՉԻ» ՍՊԸ-ի ՍնԴ/3222/04/21 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 2 առանձին լոերով:
Լոտ 1. «ԴԱՎԻՆՉԻ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությաունների կատարման ապահովման համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի օգտին գրավադրված, Գրիգոր Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, ք.Երևան, Կենտրոն, Իսահակյան 14 շենք, 23/1 հասցեի անշարժ գույք, մակերեսը 64,6 ք/մ, հարկը 4/1, միջհարկային բարձրությունը 3,9մ., ընդհանուր վիճակը լավ, գույքի նկատմամբ առկա է կալանք, մեկնարկային գինը 140,454,000 ՀՀ դրամ:
Լոտ 2. «ԴԱՎԻՆՉԻ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությաունների կատարման ապահովման համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի օգտին գրավադրված Գրիգոր Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, ք.Երևան, Արշակունյաց 56 շենք, 22 բն. հասցեի անշարժ գույք, մակերեսը 70 ք/մ, հարկը 11/9, ընդհանուր վիճակը լավ, գույքի նկատմամբ առկա է կալանք, մեկնարկային գինը 21,627,000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը:: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ի Դավիթաշեն մասնաճյուղ «ԴԱՎԻՆՉԻ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝11811024614700:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք մինչև 15.02.2023թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդը անց է կացվում ՀՀ արդարադատության նախարարի 16.02.2020թ. թիվ 116 –Ն հրամանի կարգով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել «ԴԱՎԻՆՉԻ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`