Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արթուր Էդվարդի Կետիկյանի սնանկության գործով գույքի կրկնաճուրդ-վաճառքի մասին

22.01.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Արմեն Խաչատրյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օպրենքի 76-րդ հոդված

20.01.2023թ-ին նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտ ներկայացված չլինելու պատճառով:
08.02.2023թ. ժամը 16:00-ին Արթուր Էդվարդի Կետիկյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Խաչատրյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում կանցկացվի Արթուր Էդվարդի Կետիկյանի ՍնԴ/2005/04/21 սնանկության գործով Արթուր Էդվարդի Կետիկյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 1 առանձին լոտով:
Լոտ -1. ՀՀ ք.Երևան Կենտրոն, Դեմիրճյանի փ. 15 շենք 6 ավտոկանգառ (ավտոկայանատեղի) սեփականության վկայականի համար՝ 2563247, կադաստրային ծածկագիր՝ ավտոկայանատեղ՝ 01-006-0036-0171-001-038, հողամաս (ընդհանուր բաժնային սեփականություն)՝ 01-006-0036-0171: Լոտի նկարագրությունը՝ ավտոկանգառի մակերեսը կազմում է 17 քմ: Ավտոկանգառը գտնվում է 10-ը վերգետնյա հարկանի շենքի նկուղային (-2) հարկում: Սեփականատիրոջ բաժնեմասը 0.0675 հա հողամասի և շենքի ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ կազմում է 17/4680: Հատակը բետոնապատ: Տեղադիրքի պատճառով ունի սահամանփակ օգտագործում: Մեկնարկային գինը 4.244.967ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը (հաշվառումը) հաստատող փաստաթղթերի պատճենները իսկ իրավաբանական անձանց դեպքում նաև կանոնադրության և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները
բ/լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով
գ/աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, իսկ նախավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի մուտքի վճարը սահմանվում է 5000 ՀՀ դրամ: Մասնակցության վճարը, նախավճարը և մուտքի վճարը վճարվում են «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում Արթուր Էդվարդի Կետիկյանի սնանկության հատուկ հաշվին՝ 1150009915195167:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք մինչև 03.02.2023թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու, ուսումնասիրության և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել Արթուր Էդվարդի Կետիկյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Խաչատրյանին, 043 081733, 097 222922 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող. 5 սենյակ 417

Հեռ..` +37443081733

Էլ. փոստ`