Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Հարություն Արշակի Հարությունյանի սնանկության գործով կրկնաճուրդի մասին

25.01.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Հարություն Արշակի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Սերոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. Հունվարի 25-ին, ժամը 12:30-ին նշանակված ԱՁ Հարություն Արշակի Հարությունյանի սնանկության գործով աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով.
2023թ. Փետրվարի 24-ին, ժամը 12:30 ՀՀ, Ք.Երևան, Արշակունյաց պող. 5; 311 սենյակ հասցեում նշանակված է ԱՁ Հարություն Արշակի Հարությունյանի սնանկության գործով վերջինիս սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկությունների եղանակով մեկ լոտով.
ԼՈՏ 1. – ԱՁ Հարություն Արշակի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույք՝ ատամնաբուժական համասարք՝ 2 /Երկու/ հատ, ավտոկլավ՝ 2 /Երկու/ հատ, ախտահանիչ սարք/սուխոժար՝ 1 /Մեկ/ հատ, գլոսպերենային ստերիլիզացնող սարք՝ 1 /Մեկ/ հատ, ջրի թորման սարք՝ 1 /Մեկ/ հատ, պոլիմերիզացիոն սարք՝ 2 /Երկու/ հատ, գերձայնային սկեյլեր՝ 1/ Մեկ/ հատ:
ԱՁ Հարություն Արշակի Հարությունյանինին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքը գտնվում է ՀՀ, Լոռու մարձ, ք. Վանոձոր, Բաղրամյան պողոտա 74/2 հասցեյում: Հիմնականում 2007-2008թ. Չինաստանի արտադրության ատամնաբուժական սարքավորումներ են: Բոլոր սարքավորումները օգտագործված են, ունեն որոշակի մաշվածություն:
Գույքի աշխատանքային վիճակի հետ կապված փորձարկումներ հնարավոր չի եղել իրականացնել, իրականացվել է գույքի արտաքին ուսումնասիրություն, համաձայն որի գույքը գտնվում է նորմալ աշխատանքային վիճակում, բացառությամբ մեկ ատամնաբուժական համասարքի, որը ոչ աշխատանքյին վիճակում է: Գույքի մեկնարկային գինը կազմում է՝ 360,450 (Երեք հարյուր վաթսուն հազար ձորս հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
Գույքը հանդիսանում է ԱՁ Հարություն Արշակի Հարությունյանինի սեփականությունը: Գույքի ապամոնտաժման, տեղափոխման, առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները: Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար՝ 5.000 ՀՀ դրամ:
Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը և մուտքի վճարը վճարվում է պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվեհամարին՝ ՙԱԿԲԱ ԲԱՆԿ՚ ԲԲԸ 220531023806000:
Աճուրդին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով, իսկ լիազորված անձի դեպքում՝ լիազորագրի բնօրինակով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում տվյալ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով պարտավոր է աճուրդին հաջորդող 10 օրվա ընթացքում վճարել լոտի արժեքն ամբողջությամբ՝ նախավճարի հաշվանցմամբ: Հակառակ դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ հաղթող մասնակիցը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, նախավճարը չի վերադարձվում: Եթե սահմանված կարգին համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում, կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարած նախավճարը վերադարձվում է: Աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարգություններով վաճառելու կարգը սահմանված է ՀՀ Արդարադատության նախարարի 16 մարտի 2020թ N 116-Ն հրամանով:
Աճուրդի դրված գույքն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարչին 077-64-22-00 հեռախոսահամարով՝ մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող 5-րդ օրը:

Հասցե` Ք. Երևան, Ն.Նորք, Մառի նրբ. 1/42

Հեռ..` +374 77 642200

Էլ. փոստ`