Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում “Զանգեզուր Էներգո” ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդների կազմակերպման և անցկացման մասին

25.01.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ` Հարություն Գևորգյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. հունվարի 20-ին, նշանակված “Զանգեզուր Էներգո” ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2023թ. փետրվարի 23-ին, ժամը 16:00 - ին ք. Երևան, Բագրատունյաց 13, սենյակ 104 հասցեում նշանակված է “Զանգեզուր Էներգո” ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառքը, բաց դասական եղանակով, հետևյալ երեք լոտորեով /նախորդ աճուրդի մեկնարկային գնից 20 տոկոս իջեցված/.
Լոտ 1.KAMAZ 5410 մակնիշի, 888 DD 35 պետ. համարանիշի, 1985թ. արտադրության բեռնատար ավտոմեքենա, հենասարքի համարը՝ 5410-86529, գույնը՝ բաց մոխրագույն, հաշվառման վկայագրի համարը՝ HB 396050, թափքի տեսակը՝ թամբային հ քարշակ,
սրահը կտորապատ, բացակայում են վարորդի նստարանը, վարորդական խցիկի դիմացի հատվածի որոշ դետալներ և դիմացի վահանը, ավտոմեքենան շահագործվում է դիզելային շարժիչով, որը հնարավոր չի եղել թողարկել։ Շուկայական արժեքը կազմում է` 1 880 000 ՀՀ դրամ:
Լոտ 2. ODAZ 9385 մակնիշի 888 L 35 պետ. համարանիշի, 1990թ. արտադրության կիսակցորդ, հենասարքի համարը՝ 252798, տիպը՝ 9385, թափքի տեսակը՝ խողովակատար, հաշվառման վկայագիր՝ HB 396068, գույնը՝ կանաչ, հետևի աջ լուսարձակը կոտրված, մետաղական իրանի վրա առկա են ժանգապատ տեղամասեր, անվադողերը մաշված, արտաքին տեսքի վիճակի գնահատականը վատ։ Շուկայական արժեքը կազմում է` 960 000 ՀՀ դրամ:
Լոտ 3. MAZ KS-3571-1 /MAZ-5334/ մակնիշի 888 RR 35 պետ. համարանիշի, 1982թ. արտադրության կռունկ, կռունկի իրանի և հիմնակմախքի վրա առկա են ներկի ծածկույթի վնասված և ժանգոտված տեղամասեր, արտաքին տեսքի վիճակը՝ վատ, անվադողերը մաշված, ընդհանուր վիճակի գնահատականը՝ վատ։ Կռունկի վիճակի նկարագիրը կատարված է ակնադիտական զննման արդյունքում։ Շուկայական արժեքը կազմում է` 1 200 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտերի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում բացված պարտապանի սնանկության 1150011770500517 հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում, աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ հայտնվում է, որ գույքի հետ կապված գույքահարկի և այլ պետական վճարումների նկատմամբ մինչ օրս առաջացած պարտավորությունների, ինչպես նաև գույքի ձեռք բերման դեպքում գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հարություն Գևորգյանին 094 41 99 15 հեռախոսահամարով:

Հասցե` ք. երևան, Արցախի 8/2, բն.25

Հեռ..` +37494419915

Էլ. փոստ`