Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լյոնիկ Աբրահամյանի պարտավորությունների համար <<Ակբա բանկ>> ԲԲԸ-ում գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

25.01.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Լյոնիկ Աբրահամյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. հունվարի 11-ին, ժամը 12:00-ին Լյոնիկ Աբրահամյանի սնանկության գործով նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2023թ. փետրվարի 15-ին, ժամը 12:00-ին Լյոնիկ Աբրահամյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ հասցեում կանցկացվի Լյոնիկ Աբրահամյանի պարտավորությունների համար <<Ակբա բանկ>> ԲԲԸ-ում գրավադրված, պարտապանին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի կրկնաճուրդը՝ բաց դասական եղանակով վեց լոտերով.

Լոտ 1-ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի 8-րդ. Փողոցի թիվ 25 հասցեում գտնվող անշարժ գույք: Անշարժ գույքի նկարագիրը՝ ընդհանուր մակերեսը՝ 216,8 քմ, հողատարածքի մակերեսը՝ 920քմ, օժանդակ կառույցներ՝ ընդ. 75,15քմ, բնակելի տունը միահարկանի, կիսանկուղային, տուֆ քարով շարված, երեսպատված ծովի ավազի և ցեմենտի շաղախով, տանիքածածկը՝ թիթեղյա, շենքի միջհարկային ծածկը՝ միաձույլ ե/բ, բակը՝ քիչ բարեկարգված, մուտքի դռները՝ հողատարածքինը՝ երկաթյա, տանը՝ փայտյա, երկփեղկ, ներսի դռները՝ փայտյա, ապակե միջնամասերով, պտուհանները՝ մասամբ սպիտակ մետաղական պրոֆիլներով, մասամբ փայտյա, նախասրահի հատակը՝ տախտակապատ, պատերը՝ ներկանյութ, առաստաղը՝ ծեփամածիկապատ, առաստաղային հարող անկյունային շրիշակները և կենտրոնում առկա նախշերը՝ գիպսային հիմքով, ննջասենյակների հատակը՝ տախտակապատ, առաստաղը՝ ծեփամածիկապատ, առաստաղային հարող անկյունային շրիշակները և կենտրոնում առկա նախշերը՝ գիպսային հիմքով, առկա է գազ, լույս և ջուր: Բնակելի տան ներքին հարդարանքում առկա են տարաբնույթ մեխանիկական վնասվածքներ և տեխնիկական խնդիրներ: Հողատարածքը ծանրաբեռնված է պտղատու ծառերով, հարևան հողատարածքներից սահմանազատված է բետոնյա պարսպով: Ընդհանուր առմամբ բնակելի տան արտաքին և ներքին հարդարանքները գտնվում են բավարար վիճակում:
Լոտի արժեքը կազմում է 13.057.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 - Ավտոմեքենա՝ <<ԶԻԼ-130>> մակնիշի 35 OV 173 պետ. համարանիշի բեռնատար ավտոմեքենա: <<ԶԻԼ-130>> մակնիշի 35 OV 173 պետ. համարանիշի բեռնատար ավտոմեքենան շուրջ քառասուն տարի գտնվել է ինտենսիվ շահագործման մեջ և ենթարկվել է բնական և ֆիզիկական մաշվածության, ուստի ավտոմեքենայի առկա ապրանքային և տեխնիկական վիճակը պարզելու նպատակով մեր կողմից կատարվեց ավտոմեքենայի ակնադիտական և տեխնիկական զննման ու լուսանկարման աշխատանքներ: Հետազոտությանը տրամադրված, <<ԶԻԼ-130>> մակնիշի 35 OV 173 պետ. համարանիշի բեռնատար ավտոմեքենայի ակնադիտական զննության արդյունքում պարզվեց, որ ավտոմեքենան ամբողջությամբ ապակոմպլեկտավորված է և առկա ապրանքային և տեխնիկական վիճակում չի կարող հանդիսանալ տրանսպորտային միջոց, քանի որ, բեռնատար ավտոմեքենայի վերականգնման համար անհրաժեշտ պահեստամասերի ձեռք բերման և կոմպլեկտավորման ընդհանուր շուկայական արժեքը կարող է մոտենալ և նույնիսկ գերազանցել նույնանման, աշխատունակ վիճակում գտնվող ավտոմեքենայի արժեքը: Հետազոտությանը տրամադրված թիվ՝ SB826363 վկայագրի պատճեում արված գրառումների, մեքենան 1975թ. արտադրության է, շարժիչն առանց համարի, շարժիչի հզորությունը /ԿՎՏ/ՁՈՒ/112/150/, տրանսպորտային միջոցի տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ կողավոր, ավտոմեքենայի գույնը՝ կապույտ:
Լոտի արժեքը կազմում է 132.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 - Ավտոմեքենա՝ <<ԶԻԼ-130>> մակնիշի 32 US 875 պետ. համարանիշի բեռնատար ավտոմեքենա:
<<ԶԻԼ-130>> մակնիշի 32 US 875 պետ. համարանիշի բեռնատար ավտոմեքենան շուրջ քառասունհինգ տարի գտնվել է ինտենսիվ շահագործման մեջ և ենթարկվել է բնական և ֆիզիկական մաշվածության, ուստի ավտոմեքենայի առկա ապրանքային և տեխնիկական վիճակը պարզելու նպատակով մեր կողմից կատարվեց ավտոմեքենայի ակնադիտական և տեխնիկական զննման ու լուսանկարման աշխատանքներ: Հետազոտությանը տրամադրված, <<ԶԻԼ-130>> մակնիշի 32 US 875 պետ. համարանիշի բեռնատար ավտոմեքենայի ակնադիտական զննության արդյունքում պարզվեց, որ ավտոմեքենան ամբողջությամբ ապակոմպլեկտավորված է և առկա ապրանքային և տեխնիկական վիճակում չի կարող հանդիսանալ տրանսպորտային միջոց, քանի որ, բեռնատար ավտոմեքենայի վերականգնման համար անհրաժեշտ պահեստամասերի ձեռք բերման և կոմպլեկտավորման ընդհանուր շուկայական արժեքը կարող է մոտենալ և նույնիսկ գերազանցել նույնանման, աշխատունակ վիճակում գտնվող ավտոմեքենայի արժեքը: Հետազոտությանը տրամադրված թիվ՝ SJ477290 վկայագրի պատճենում արված գրառումների, մեքենան 1977թ. արտադրության է, շարժիչն առանց համարի, շարժիչի հզորությունը /ԿՎՏ/ՁՈՒ/112/150/, տրանսպորտային միջոցի տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ կողավոր, ավտոմեքենայի գույնը՝ կապույտ-սպիտակ:
Լոտի արժեքը կազմում է 315.000 ՀՀ դրամ:
Լոտ 4 -Ավտոմեքենա՝ <<ԳԱԶ-66>> մակնիշի, 35 GU 428 պետ. համարանիշի բեռնատար ավտոմեքենա: <<ԳԱԶ-66>> մակնիշի, 35 GU 428 պետ. համարանիշի բեռնատար ավտոմեքենան շուրջ քառասունվեց տարի գտնվել է ինտենսիվ շահագործման մեջ և ենթարկվել է բնական և ֆիզիկական մաշվածության, ուստի ավտոմեքենայի առկա ապրանքային և տեխնիկական վիճակը պարզելու նպատակով մեր կողմից կատարվեց ավտոմեքենայի ակնադիտական և տեխնիկական զննման ու լուսանկարման աշխատանքներ: Համաձայն հետազոտությանը տրամադրված թիվ՝ KJ232003 վկայագրի պատճնեում արված գրառումների, մեքենան 1976թ. արտադրության է, շարժիչն առանց համարի, շարժիչի հզորությունը /ԿՎՏ/ՁՈՒ/85/115/, տրանսպորտային միջոցի տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ կողավոր, ավտոմեքենայի գույնը՝ պաշտպանական: Հտազոտությանը տրամադրված <<ԳԱԶ-66>> մակնիշի, 35 GU 428 պետ. համարանիշի բեռնատար ավտոմեքենայի ակնադիտական զննության արդյունքում պարզվեց, որ ավտոմեքենայի վարորդի խցիկի և թափքի ներկածածկույթը որակազրկված է, բեռնահարթակը կոտրված է՝ ենթակա է մասնակի վերանորոգման, ավտոմեքենայի վրայից հանված են կոմպլեկտավորող որոշակի դետալներ, կոտրված են առջևի և հետին աջ հողմապակիները, բացակայում են ապակեմաքրիչ խոզանակները, հետին տեսանելիության հայելիները, անմխիթար վիճակում է վարորդի խցիկի պաստառները, հետին անվադողերը գտնվում են գերմաշված վիճակում, առջևի անվադողերի վազքագոտու մնացորդային խորությունը կազմում է՝ 60 %:
Լոտի արժեքը կազմում է 551.000 ՀՀ դրամ:
Լոտ 5 -Ավտոմեքենա՝ Ավտոմեքենա՝ <<ԳԱԶ-3302>> մակնիշի, 34 OF 848 պետ. համարանիշի բեռնատար ավտոմեքենայի ակնադիտական զննությունից պարզվեց, որ նախընթաց շահագործման հետևանքով որակազրկվել է թափքի ներկածածկույթի որոշակի հատվածներ, կոտրված է աջ լուսարձակ լապտերի ապակին: Համաձայն հետազոտությանը տրամադրված թիվ՝ HB 810987 վկայագրի պատճենում արված գրառումների, մեքենան 2002թ. արտադրության է, նույնացման համարը՝ /VIN/ XTH33020021846802 շարժիչն առանց համարի, շարժիչի հզորությունը /ԿՎՏ/ՁՈՒ/74/100/, տրանսպորտային միջոցի տեսակը՝ բեռնատար, հենասարքի համարը՝1877028, թափքի համարը՝0149697, թափքի տեսակը՝ կողավոր, ավտոմեքենայի գույնը՝ սպիտակ:
Լոտի արժեքը կազմում է 886.000 ՀՀ դրամ:
Լոտ 6 -Ավտոմեքենա՝ <<ՎԱԶ-21061>> մակնիշի, 29 LU 047 պետ. համարանիշի մարդատար ավտոմեքենա:<<ՎԱԶ-21061>> մակնիշի, 29 LU 047 պետ. համարանիշի մարդատար ավտոմեքենա շուրջ երեսուներեք տարի գտնվել է ինտենսիվ շահագործման մեջ և ենթարկվել է բնական և ֆիզիկական մաշվածության, ուստի ավտոմեքենայի առկա ապրանքային և տեխնիկական վիճակը պարզելու նպատակով մեր կողմից կատարվեց ավտոմեքենայի ակնադիտական և տեխնիկական զննման ու լուսանկարման աշխատանքներ:<<ՎԱԶ-21061>> մակնիշի, 29 LU 047 պետ. համարանիշի մարդատար ավտոմեքենայի ակնադիտական զննությունից պարզվեց, որ մեքենան օգտագործված է, համաձայն հետազոտությանը տրամադրված թիվ՝ SJ 013905 վկայագրի պատճեում արված գրառումների, մեքենան 1989թ. արտադրության է, նույնացման համարը՝ /VIN/ XTA 210610K2211740, շարժիչն առանց համարի, շարժիչի հզորությունը /ԿՎՏ/ՁՈՒ/58.8/80/, տրանսպորտային միջոցի տեսակը՝ թեթև մարդատար, թափքի համարը՝ 2211740, թափքի տեսակը՝ սեդան, ավտոմեքենայի գույնը՝սպիտակ, մեքենայի նախընթաց շահագործման հետևանքով որակազրկվել է թափքի ներկածածկույթի զգալի հատվածներ, ավտոմեքենայի շեմի վահանակի աջ կողմում առկա է սեղմված տեղամաս, դեֆորմացված են հետին թափարգելները, կոտրված են թափարգելի կողային ներդիրները, բացակայում է առջևի աջ դռան, հետին վահանակի և անվաթևի նիկելապատ ձողերը, ջերմափոխանակիչ ռադիատորի բկանցքի շրջակայքը կոռոզիոն գոյացումներով է, ավտոմեքենայի նստատեղերի և սրահի պաստառները գտնվում են հնամաշ և պատռված վիճակում, վնասված տեղամասեր կան ղեկանիվի վրա: Ավտոմեքենայի ցուցիչ սարքերի վահանակն ունի վնասված տեղամասեր:
Լոտի արժեքը կազմում է 276.000 ՀՀ դրամ:


«Սնանկության մասին» 43-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն որպես երրորդ անձ գրավատու՝ կարող է օգտվել իր գույքով պահանջի ապահովումը դադարեցնելու իրավունքից` սնանկության հատուկ հաշվին կամ դրամարկղ, որպես դեպոզիտ փոխանցելով`
1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և իրացման համար հաշվարկված ծախսերը.
2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:
Հաղթող ճանաչված մասնակիցը (գնորդը) կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Գնորդը կատարելու է անշարժ գույքի առուվաճառքի գործարքի, իրավունքի պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդի նախավճարը վճարվում է կանխիկ դրամարկղ մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան մինչև 10.02.2023թ․ ժամը 17։30, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://yadi.sk/d/Puip2nDn7m7ZiA , կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար 10000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նախարարության ներկայացուցիչների դեպքում` նաև նախարարի գրավոր հանձնարարականը), ինչպես նաև մուտքի վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Սույն կետով նախատեսված կարգը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա:
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարի գումարը պետք է վճարվեն սնանկության գործով կառավարչին՝ դրամարկղ մուտք անելու նպատակով կամ <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ-ում առկա թիվ 220531491920000 սնանկության հատուկ հաշվին։
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը կարող է ձայնագրվել կամ տեսագրվել կառավարչի կողմից:
Մանրամասներին ծանոթանալու և լոտերն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 12։00-ից մինչև ժամը 14։00, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, դիմել սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանին (ՀՀ, ք․ Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ, հեռ. +37444 66-66-63)։

Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ

Հեռ..` +37444666663

Էլ. փոստ`