Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մարինե Հրաչիկի Մանուչարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

26.01.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մարինե Հրաչիկի Մանուչարյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Սարգսի Ելինյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ Սնանկության դատարանի թիվ ՍնԴ /2285/04/22 20.01.2023թ. որոշման համաձայն 2023թ.-ի փետրվարի 21-ին, ժամը 12 :00-ին, Մարինե Հրաչիկի Մանուչարյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի կողմից, ք.Երևան, Արշակունյաց 5 հասցեի շենքում, թիվ 311 սենյակում կանցկացվի Մարինե Հրաչիկի Մանուչարյանի պարտավորություների համար Մարինե Հրաչիկի Մանուչարյանին սեփականության իրավունքով պատկանող` «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված ոսկյա իրերի հրապարակային սակարկությամբ աճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով:
Գույքը աճուրդի է ներկայացվում `
Լոտ 1. ա/Շղթա 3հատ, 583հարգ, 13.40 գրամ, բ/ Մատանի կանացի 6հատ 583 հարգ, 18.50 գրամ, գ/Ամուսնական մատանի 1հատ, 958 հարգ, 4.90 գրամ, դ/ Ականջող 1հատ, 583 հարգ, 1.10գրամ, ե/ Խաչ 2հատ, 583հարգ, 4.60գրամ բոլորը միասին մեկնարկային գինը կազմում է 596.700 ՀՀ դրամ :

Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/ ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից ներկայացվում է՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով,
բ) աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 1%-ը բայց ոչ ավել քան 200.000 ՀՀ դրամը:
գ) նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ պետք է, ներկայացնեն ծանուցում՝ աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին, որին կից ներկայացնում են՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` անձնագրի և դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեն, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով և անձնագրի պատճեն :
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 10.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց կողմից ներկայացված աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին ծանուցումը, ինչպես նաև աճուրդին մասնակցելու համար ցանկացողների կողմից ներկայացված հայտի ձևը և բովանդակությունը պետք է համապատասխանեն ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանին:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով ԱյԴի Բանկ ՓԲԸ-ի Արաբկիր մասնաճյուղում բացված 11807022674123 հատուկ հաշվին, մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց աճուրդով՝ հաղթող է համարվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Եթե հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, շարժական գույքի տեղափոխման ծախսերը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով:
Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 10:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ, քանի որ ոսկյա իրերը գտնվում են «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Էրեբունու մասնաճյուղում: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանին (հեռ 091.21.24.14):
Էլ. փոստ` andranik.yelinyan@mail.ru.

Հասցե` ք. Երևան, Հր.Քոչարի փողոց, 28շենք, բն.14

Հեռ..` +374 91 21 24 14

Էլ. փոստ`