Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սնանկ ճանաչված «Գլոբալ Տրանս» ՍՊԸ-ի պարտավորությունների համար «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին

27.01.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Գլոբալ Տրանս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. փետրվարի 22-ին ժամը 14:30-ին «Գլոբալ Տրանս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված «Գլոբալ Տրանս» ՍՊԸ-ի պարտավորությունների համար «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 2 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 6. DAF մակնիշի 95 XF 480 տիպարի 34 QL 785 հաշվառման համարանիշի բեռնատար քարշակ: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2005թ., բեռնատար, թափքի տեսակը՝ քարշակ, գույնը՝ մուգ կապույտ մետալիկ, նույնականացման համարը՝ XLRTE47XS0E676414, սրահը՝ կտորե երեսպատվածք, վթարված է, գտնվում է ոչ սարքին վիճակում, շարժիչը՝ դիզելային, ոչ աշխատանքային վիճակ, փոխանցման տուփը՝ ոչ աշխատանքային վիճակ: Մեքենան գտնվում է վթարված վիճակում: Մեկնարկային գինը՝ 460.700 /չորս հարյուր վաթսուն հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 7. SCHMITZ մակնիշի SKO-24 տիպարի 02 L 309 հաշվառման համարանիշի կիսակցորդ սառնարան: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2003թ., կիսակցորդ, թափքի տեսակը՝ սառնարան, գույնը՝ սպիտակ, նույնականացման համարը՝ WSMS7480000448823: Տրանսպորտային միջոցը գտնվում է միջին վիճակում: Մեկնարկային գինը՝ 986.529 /ինը հարյուր ութսունվեց հազար հինգ հարյուր քսանինը/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473604958540000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ

Հեռ..` +374 91-431-333, +374 41-431-333

Էլ. փոստ`