Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արայիկ Մկրտչյանին համասեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին:

01.02.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Խալաթյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդ

01.02.2023թ. հայտարարված Արայիկ Մկրտչյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
17.02.2023թ ժամը 11:00-ին Արայիկ Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ռ.Խալաթյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սեն. հասցեում կանցկացվի Ա.Մկրտչյանին համասեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի, բաց դասական եղանակով, հրապարակային սակարկութուններով աճուրդ-վաճառք, մեկ լոտով:
Լոտ-1 ք.Երևան, Շահումյան փող. 2-րդ նրբ. թիվ 46/1 և 46/2 հասցեում գտնվող հողամաս, շենք շինություններ /սեփականության իրավունքի գրանցման վկայական 2739174, տրված՝ 26.11.2009թ. կադաստրային ծածկագիր՝ 01-006-0307-0131/: Հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասի մակերեսը 0.199774 հա, որի վրա տեղակայված է 1894,8 քմ մակերեսով շինություն, որը փաստացի բաղկացած է երկու մասից՝
1-ին շինությունը 599,5 քմ մակերեսով երկհարկանի բնակելի տուն է, ներքին հարդարանքը հնավոճ է, գտնվում է վատ վիճակում, մանրահատակները վնասված / քանդված են/, պատերի պաստառները պոկված, պատառվոտած են:
2-րդ շինությունը 1295,3 քմ մակերեսով երկհարկանի բնակելի տուն է, 2-րդ հարկի վերին ծածքը՝ մետաղական: Ներքին հարդարանքը հնավոճ է, տեղ-տեղ բացակայում է: Նկատելի են ճաքեր և խոնավության հետքեր: Բոլոր պատուհանների շրջանակները և ներքին դռները փայտյա են: Առկա են՝19,6 քմ մակերեսով օժանդակ շինություններ ու 10,75 քմ մակերեսով պարիսպ, որը ընդհանուր պատ է հարևան հողամասի վրա գտնվող շինության հետ: Շինությունները չեն օգտագործվել բավականին երկար ժամանակ: Տանիքածածքը՝ լանջավոր/մետաղական վահանակներով է: Կոմունիկացիաները՝ էլեկտրականություն, ջուր մոնտաժված են, սակայն անջատված են, ունի կոյուղի: Անշարժ գույքի մուտքը իրականացվում է հարևան հողամասերի միջով: Մոտեցումը իրականցվում է միայն հետիոտնային ճանապարհով, փաստացի հարևանությամբ գործող շինությունների միջով: Առկա է նաև 240,0 քմ արտաքին մակերեսով ինքնակամ շինություն, որի արժեքը ներառված չէ գույքի ընդհանուր արժեքի մեջ: Մեկնարկային գինն է՝ 439.560.000 ՀՀ դրամ:
Գույքի ձևակերպման, գրանցման և հնարավոր այլ ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի փոխանցումով` Արդշինբանկի Շենգավիթ մասնաճյուղում բացված Արայիկ Մկրտչյանի սնանկության թիվ` 2473606693750000 հատուկ հաշվին, մինչև աճուրդին հաջորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան, ք.Երևան, Օտյան 53/2 հասցեյով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները աճուրդի կանոնակարգին և լոտին կարող են ծանոթանալ սնանկության գործով կառավարիչ` Ռ.Խալաթյանի մոտ ժամը 10:00-ից մինչև 18:00 ք.Երևան, Արշակունյաց 5 հասցեում, հեռ. /091/543207:

Հասցե` ք.Երևան-25, Այգեստան 11/189

Հեռ..` +374 91 54 32 07

Էլ. փոստ`