Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Բյուրակն>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին:

06.02.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Խալաթյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդ

06.02.2023թ. հայտարարված <<Բյուրակն>> ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
22.02.2023թ. ժամը 13:00-ին <<Բյուրակն>> ՍՊԸ-ի թիվ ԵՇԴԴ/0046/04/13 սնանկության գործով կառավարիչ՝ Ռ.Խալաթյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սեն. հասցեում կանցկացվի <<Բյուրակն>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի՝ սարք-սարքավորումների բաց դասական եղանակով, հրապարակային սակարկութուններով աճուրդ-վաճառք: Գույքը գտնվում է ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում և մեծաքանակ լինելու պատճառով հնարավոր չէ ներկայացնել մանրամասն նկարագրությունը: Գույքն իրենից ներկայացնում է՝ Լոտ-1 <> մակնիշի. 2002թ. Արտադրության, 859UU64 պետ.համարանիշի, նույնականացման համար՝ WFOLXXGBVLVP21335612, տեխ.անձնագիր՝ SC07909 ա/մ : Շարժիչը՝ դիզելային. շարժիչը, փոխանցման տուփը և այլ հանգույցները նախընթաց շահագործան ընթացքում ձեռք են բերել բնական մաշվածություն, մասամբ ապամոնտաժված են, ունեն հիմնավերանորոգման կարիք: Անվադողերը, անվահեծերը և անվահենքերը գտնվում են վատ վիճակում, շահագործման համար ոչ պիտանի, թափքի վրա առկա են դեֆորմացված, փոս ընկած մածիկապատված տեղեր, դիմապակին ճաքած է: Բացակայում են. մարտկոցը, առջևի թափարգելը, լուսարձակները, փոխանցման տուփի լծակը, նստատեղերի պաստառները տեղ-տեղ պատառոտված են, առկա են այլ թերություններ : Ընդհանուր առմամբ մեքենան գտնվում է վատ վիճակում : Վազքի ցուցմունքն է՝ 392339կմ, որը արժանահավատ չէ : Լոտի մեկնարկային գինն է ընդհանուր՝ 1.064.340 ՀՀ դրամ: Լոտ-2 <> մակնիշի, 2001թ. արտադրության, 608ՕՏ64 պետ.համարանիշի ա/մ: Շարժիչը՝ բենզինային, ընթացքային հիմնական ագրեգատները, մեխանիզմները, դետալները և հանգույցները նախընթաց շահագործան ընթացքում ձեռք են բերել բնական մաշվածություն: Թափքի վրա առկա են բազմաթիվ վնասված, դեֆորմացված, փոս ընկած. ժանգոտված կոռոզացված տեղեր: Շարժիչը, փոխանցման տուփը խափանված, ապակոմպլեկտավորված վիճակում է, այլ հանգույցները նախընթաց շահագործան ընթացքում ձեռք են բերել բնական մաշվածություն, մասամբ ապամոնտաժված են, դիմապակին ճաքած է, էլեկտրական համակարգի մալուխները, լարերը, կողային հայելիները, գեներատորը, վառելիքի և ջրի պոմպերը, ռետինե խողովակները, սրահի նստատեղերը, մարտկոցը բացակայում են, անվադողերը մաշված են, օգտագործման համար ոչ պիտանի, դռների փականները անսարք: Վազքի ցուցմունքը հնարավոր չէ պարզել: Լոտի մեկնարկային գինն է ընդհանուր՝ 182.250 ՀՀ դրամ:
Լոտ -13 Պահածոների /տոմատի/ արտադրման հոսքագիծ 200 տ/24 ժամ, 1 հատ, մեկնարկային արժեքն է՝ 3.090.316 ՀՀ դրամ, Լոտ-14 Պահածոների /տոմատի/ արտադրման հոսքագիծ 500 տ/24 ժամ, 1 հատ, մեկնարկային արժեքն է՝ 3.893.780 ՀՀ դրամ:
Գույքի ձևակերպման, գրանցման և հնարավոր այլ ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդում ձեռք բերվող գույքի աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը, կանխավճարը և մուտքի վճարները պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղում բացված <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության թիվ` 2473604159020000 հատուկ հաշվին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան, ք.Երևան, Օտյան 53/2 հասցեյով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները աճուրդի կանոնակարգին և լոտերին կարող են ծանոթանալ սնանկության գործով կառավարիչ`
Ռ.Խալաթյանի մոտ ժամը 10:00-ից մինչև 18:00 ք.Երևան, Արշակունյաց 5 հասցեում, հեռ. /091/543207:

Հասցե` ք.Երևան-25, Այգեստան 11/189

Հեռ..` +374 91 54 32 07

Էլ. փոստ`