Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Համլետ Լյովայի Բաղրամյանին պատկանող գույքի աճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

07.02.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Վահե Արայիկի Նազարեթյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023 թվականի մարտի 10-ին ժամը 10:00-ին ք. Երևան, Աշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում Համլետ Բաղրամյանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող և պարտապանի պարտավորության դիմաց <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված պարտապանին պատանող գույքի աճուրդ-վաճառք։
Լոտ 1. Գնահատվող բնակելի տունը գտնվում է Արմավիրի մարզ, քաղաք Վաղարշապատ, Միչուրինի 3-րդ փակուղի, թիվ 10 հասցեում: Հողամասը կրում է 04-002-0066-0041 կադաստրային ծածկագիրը, զբաղեցնում է 324քմ մակերես: Հողամասը բարեկարգված է: Բնակելի տունը կառուցվել է 324քմ մակերես ունեցող հողամասի վրա: Ըստ վկայականի հողամասը ծանրաբեռնված է մի քանի շինությամբ՝ բնակելի տուն՝ 248,2քմ, լողավազան՝ 10,9քմ, խոհանոց՝ 3,5քմ, ծածկ՝ 12,7քմ, պարիսպ՝ 1,9քմ և 4,7քմ:
Տունը կառուցվել է 1966 թվականին, Բնակելի տան 2-րդ հարկի 41,7քմ մակերեսով բաց պատշգամբը կառուցվել է 1977 թվականին, 2-րդ հարկի 26քմ մակերեսով հատվածը և լողավազանը՝ 1997 թվականին: Լողավազանը երեսպատված է բազալտե սալիկներով: Տանիքը՝ քառալանջ, կզմինդր, ազատ ջրահեռացմամբ: Շինության հիմքը՝ երկաթբետոն, միջհարկային ծածկը՝ երկաթ-բետոն: Մուտքի դուռը փայտե, ներսի դռները կաղնեփայտ, պատուհանները պլաստմասսե, պատուհանագոգերը մարմարե: Տունն ունի 2 ննջասենյակ, որոնցից մեկի մուտքն իրականացվում է հյուրասենյակից / թվով 6 սենյակից /, իսկ մյուսը՝ թվով 9 սենյակից: Վերանորոգված է, հյուրասենյակների և ննջասենյակների պատերը և առաստաղը գաջասվաղված են, պատված դեկորատիվ ներկանյութերով, գիպսե քիվերի համադրությամբ : Հատակը երեսպատված է պրեսգրանիտ և կերամիկական սալիկներով: Խոհանոցի հատակը՝ կերամիկական սալիկ, պատերը՝ ներկանյութ : 27,8քմ մակերեսով կառուցված է բուխարի՝ հրակայուն աղյուսներով, պատվանդանը և երեսպատումները համալրված են գրանիտե սալիկներով, մարմարե նախշաքարերով և արձաններով : Սանհանգույցը՝ ընդհանուր սալիկապատված: Մոնտաժված է անհատական ջեռուցման, ջրամատակարարման և գազաֆիկացման անհատական հանակարգ: Ընդհանուր առմամբ տունը գտնվում է լավ վիճակում:
Մեկնարկային գինը կազմում է 34.045.000 / երեսունչորս միլիոն քառասունհինգ հազար / ՀՀ դրամ գումար:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «Արարատբանկ» ԲԲԸ-ում Համլետ Բաղրամյանի 1510015150150106 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է`10 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ մինչև ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի փոխանցման, նոտարական և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից: Միաժամանակ նշեմ, որ գույքը ծանրաբեռնված են բնակչով:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ․ 077443822, 096696779։

Հասցե` ք. Երևան, Վ. Շենգավիթ, 1-ին փողոց, տուն 47/5

Հեռ..` +37477443822

Էլ. փոստ`