Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թիվ ՍնԴ/1880/04/20 սնանկության գորոծով պարտապան ՀԱՐԻ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2023թ-ի մարտի 03-ին ժամը 10։00-ին ք․Երևան, Դավթաշեն, Տ․Պետրոսյան 32/8 հասցեում

13.02.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ ԱՐԹՈՒՐ ԱՊԻԿՅԱՆ
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19 հոդված

ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՎՈՒՄ Է
Թիվ ՍնԴ/1880/04/20 սնանկության գորոծով ՀՀ Սնանկության դատարանի /դավատոր՝ Ա․Հովհաննիսյան/ 25․05․2022թ-ի Գույքի վաճառքը թույլատրելու մասին որոշմամբ օտարման ենթակա պարտապան ՀԱՐԻ ՍՊԸ
ԼՈՏ1․ Խմորահունց - 1 հատ նկարագիրը՝ պիտանի է օգտագործման համար, ապրանքային տեսքը մասամբ պահպանված
Շուկայական արժեքը՝ 181 752,822 ՀՀ /գնահատող՝ «Ա․Գ․Էսթեյթ» ՍՊԸ/
ԼՈՏ2․Հացի ձևավորման սեղան – 2 հա
նկարագիրը՝ պիտանի է օգտագործման համար, ապրամքային տեսքը մասամբ պահպանված
Շուկայական արժեքը՝ 11 479,1256 ՀՀ դրամ /գնահատող՝ «Ա․Գ․Էսթեյթ» ՍՊԸ/
ԼՈՏ3․ Հացի ֆորմա – 300 հատ
նկարագիրը՝ պիտանի է օգտագործման համար, ապրամքային տեսքը մասամբ պահպանված
Շուկայական արժեքը՝ 35 872,2675 ՀՀ դրամ /գնահատող՝ «Ա․Գ․Էսթեյթ» ՍՊԸ/
ԼՈՏ4․ Մետաղյա դարակներ խմորի – 3 հատ
նկարագիրը՝ պիտանի է օգտագործման համար, ապրամքային տեսքը մասամբ պահպանված
Շուկայական արժեքը՝ 35 872,2675 ՀՀ դրամ /գնահատող՝ «Ա․Գ․Էսթեյթ» ՍՊԸ/
•ԼՈՏ5․ Մետաղյա դարակներ հացի – 2 հատ
նկարագիրը՝ պիտանի է օգտագործման համար, ապրամքային տեսքը մասամբ պահպանված
Շուկայական արժեքը՝ 28 697,814 ՀՀ դրամ /գնահատող՝ «Ա․Գ․Էսթեյթ» ՍՊԸ/
ԼՈՏ6․ Հացի վառարան «Էֆտել»– 1 հատ
նկարագիրը՝ Պարուրակները անսարք, հետագա օգտագործման համար ունի նորոգման կարիք
Շուկայական արժեքը՝ 119 574,225 ՀՀ դրամ /գնահատող՝ «Ա․Գ․Էսթեյթ» ՍՊԸ/
ԼՈՏ7․ Հացի վառարան «Էշկա 3»– 1 հատ
նկարագիրը՝ Պիտանի է օգտագործման համար, ապրանքային տեսքը մասամբ պահպանված
Շուկայական արժեքը՝ 55 960,65 ՀՀ դրամ /գնահատող՝ «Ա․Գ․Էսթեյթ» ՍՊԸ/
ԼՈՏ8․ Չհրկիզվող պահարան – 1 հատ
նկարագիրը՝ Պիտանի է օգտագործման համար, ապրանքային տեսքը մասամբ պահպանված
Շուկայական արժեքը՝ 14 348,88 ՀՀ դրամ /գնահատող՝ «Ա․Գ․Էսթեյթ» ՍՊԸ/
ԼՈՏ9․ Լավաշի վառարան – 1 հատ
նկարագիրը՝ Պիտանի է օգտագործման համար, ապրանքային տեսքը մասամբ պահպանված
Շուկայական արժեքը՝ 26 784,621 ՀՀ դրամ /գնահատող՝ «Ա․Գ․Էսթեյթ» ՍՊԸ/
ԼՈՏ10․ Գրասենյակային սեղան – 2 հատ
նկարագիրը՝ Պիտանի է օգտագործման համար, ապրանքային տեսքը մասամբ պահպանված
Շուկայական արժեքը՝ 11 479,05 ՀՀ դրամ /գնահատող՝ «Ա․Գ․Էսթեյթ» ՍՊԸ/
ԼՈՏ11․ Աթոռ – 5 հատ
նկարագիրը՝ Պիտանի է օգտագործման համար, ապրանքային տեսքը մասամբ պահպանված
Շուկայական արժեքը՝ 7 174,44 ՀՀ դրամ /գնահատող՝ «Ա․Գ․Էսթեյթ» ՍՊԸ/50 ՀՀ դրամ /գնահատող՝ «Ա․Գ․Էսթեյթ» ՍՊԸ
 Աճուրդի կազմակերպչի անվանումը՝ թիվ ՍնԴ/1880/04/20 սնանկության գորոծով պարտապան ՀԱՐԻ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյան․
 Նախորդ նշանակված աճուրդները չեն կայացել՝ հայտեր չլինելու պատճառով․
 Աճուրդի անցկացման վայրը՝ ք․Երևան, Դավթաշեն Տ․Պետրոսյան 32/8 հասցեում․
 Աճուրդի անցկացման օրը և ժամը՝ 2023թ-ի մարտի 03-ին ժամը 10։00-ին
 Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք ինչպես նաև համայնքները, որոնք աճուրդի մասին հրապարակային ծանուցման պահից, մինչև աճուրդի բացմանը նախորդող 5-րդ աշխատանքային օրը՝ մինչև ժամը 16։00-ն, ներկայացրել են աճուրդի մասնակցության հայտ։
 Աճուրդի մասնակցության հայտերի ներկայացնելը և պայմանները
Աճուրդին կարող են մասնակցել այն անձինք ովքեր, վաճառվող լոտի նկատմամբ կարող են ունենալ սեփականության իրավունք, ինչպես նաև աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00-ն ներակայացրել է հայտ՝ ՀՀ սնանկության դատարան (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2), աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով:
 Աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերն են՝
 ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
 Մասնակցության վճարը հավաստող անդորրագրերը, որը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսը բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ տոկոսը:
 Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը սահմանվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը՝ 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
 Աճուրդի մասնակցության վճարը, նախավճարը և ներկա գտնվելու վճարը վճարվում են անկանխիկ եղանակով Հարի ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ ՓԲԸ 16043047000701 «ՎՏԲ-Հայաստան բանկ»։
 Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ կից փաստաթղթերով ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
 Մանակիցները վաճառվող լոտերին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացման նախորդ օրը, ընկած ժամանակահատվածում ՀՀ Արարատ,, Դաշտավան Համ.,Մասիս-Էջմիածին խճուրղի, 2-րդ, նրբ. թիվ 2 հասցեում և/կամ զանգահարել 099191410 հեռախոսահամարով և/կամ նամակ գրելով Arthur.apikyan@gmail.com էլեկտրոնային փոստին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ց մինչև 17։00-ն։
 Աճուրդի կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում լոտի/լոտերի/ որակի ֆիզիակակն վիճակի համար։ Աճուրդում գործում է հետևյալ սկզբունքը՝ աճուրդի մասնակիցը տեսել համաձայնել է և չի առաջնորդվել միայն հայտարարության մեջ նշված նկարագրությամբ։
 Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
 Աճուրդի հաղթողը պարտավոր է տասնօրյա ժամկետում մուծել լոտի վաճառքի գինը` նվազեցնելով նախավճարի չափը: Սահմանված ժամկետում վճարումը կատարելուց հետո՝ տասնօրյա ժամկետում աճուրդի հաղթողը դիմում է կառավարչին`լոտի առուվաճառքի պայմանագիրը կնքելու նպատակով։
 Եթե աճուրդին մասնակցելու իրավունք ստացած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա աճուրդի ավարտից հետո նրա նախավճարը 10 օրյա ընթացքում վերադարձվում է, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
 Աճուրդում հաղթող ճանաչվելու, սակայն վաճառքի գինը սահմանված ժամկետում չմուծելու դեպքում նախապես վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
 Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել 099191410 հեռախոսահամարով և/կամ նամակ գրելով Arthur.apikyan@gmail.com էլեկտրոնային փոստին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ց մինչև 17։00-ն։
 Ուշադրություն․ Աճուրդի ընթացքը կարող է տեսաձայնագրվել։


Աճուրդի կազմակերպիչ՝
Հարի ՍՊԸ-ի սնանկության գործով կառավրիչ Ա․ ԱՊԻԿՅԱՆ

Հասցե` Aragats

Հեռ..` +37499191410

Էլ. փոստ`