Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սնանկ ճանաչված Վաղարշակ Վալոդյայի Կոստանյանին և երրորդ անձ-գրավատուներին սեփականության իրավունքով պատկանող, Վաղարշակ Վալոդյայի Կոստանյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Պրեմիեր Ֆուդս>> ՍՊԸ-ում և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին

15.02.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վաղարշակ Վալոդյայի Կոստանյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. մարտի 03-ին ժամը 14:00-ին, թիվ ՍՆԴ/2254/04/21 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված Վաղարշակ Վալոդյայի Կոստանյանին և երրորդ անձ-գրավատուներին սեփականության իրավունքով պատկանող, Վաղարշակ Վալոդյայի Կոստանյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Պրեմիեր Ֆուդս>> ՍՊԸ-ում և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 3 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Վայոց Ձորի մարզ, քաղաք Վայք, Շահումյան փողոց, թիվ 95/21 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-հողամասը կրում է 10-003-0024-0325 կադաստրային ծածկագիրը, զբաղեցնում է 42,6քմ մակերես, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հողամասը ծանրաբեռնված է մեկ շինությամբ՝ ըստ թիվ 28032019-10-0002 վկայականի սննդի վերամշակման և սպասարկման կետ, շենքի տիպը՝ առանձին կանգնած, հատակագծում ուղղանկյունաձև քարե շինություն, մակերեսը՝ 34.99քմ, հիմքը՝ երկաթ-բետոն, պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ երկաթ-բետոն, տանիքը՝ լանջավոր, ծածկույթը՝ պրոֆիլավորված մետաղական գունավոր թիթեղ, հարկայնությունը՝ մեկ հարկ, դռներն այլումինե, մետաղապլաստե, պատուհանները մետաղապլաստե, հատակը սալիկապատված է կերամիկական սալիկներով, պատերը գաջասվաղված են երեսպատված լատեքս տիպի ներկանյութով, սանհանգույցը՝ չվերանորոգված, մի պատը գաջասվաղված է, պատված ներկանյութով, հատակը բետոնապատ, առկա է էլ. մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վաղարշակ Վալոդյայի Կոստանյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով Վաղարշակ Վալոդյայի Կոստանյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Սեփականության վկայական՝ 28032019-10-0002, գրավի գրանցման վկայական՝ 26092019-10-0001: Մեկնարկային գինը՝ 5.300.000 /հինգ միլիոն երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 2. ՀՀ, Վայոց Ձորի մարզ, քաղաք Վայք, Շահումյան փողոց, 97 շենք, թիվ 22 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակարանը գտնվում է հինգ հարկանի քարե շենքի 5-րդ հարկում, մակերեսը՝ 92,1 քմ, շենքի հիմքը՝ երկաթ-բետոն, շենքի պատերը՝ քարե, մուտքի դուռը երկաթե, ներսի դռները փայտե, գտնվում են մաշված վիճակում, պատուհանները՝ փայտե, գտնվում են մաշված վիճակում, ներքին հարդարումը հին է, հյուրասենյակի պատերը գաջասվաղված են, պաստառապատ, հատակը՝ մանրատախտակ, ննջասենյակների պատերը գաջասվաղված են, պատված ներկանյութով, միջանցքի պատերը՝ ներկանյութ, հատակը՝ մանրատախտակ, լոգարանի հատակը և պատերը սալիկապատված են, սանհանգույցի հատակը սալիկապատված, պատերը պլաստիկատե շինանյութ, սանհանգույցի և լոգարանի սարքավորումները մոնտաժված են, առկա է էլ. մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է: Գույքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Վաղարշակ Վալոդյայի Կոստանյանին և Անի Խաչատուրի Հակոբյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով Վաղարշակ Վալոդյայի Կոստանյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Սեփականության վկայական՝ 14122015-10-0001, գրավի գրանցման վկայական՝ 16082019-10-0013: Մեկնարկային գինը՝ 9.700.000 /ինը միլիոն յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 3. ՀՀ, Վայոց Ձորի մարզ, քաղաք. Վայք, Շահումյան փողոց, 97 շենք, թիվ 33 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակարանը գտնվում է հինգ հարկանի քարե շենքի 5-րդ հարկում, մակերեսը՝ 76 քմ, շենքի հիմքը՝ երկաթ-բետոն, շենքի պատերը՝ քարե, մուտքի դուռը երկաթե (չինական արտադրության), ներսի դռները փայտե և մետաղապլաստե, պատուհանները՝ մետաղապլաստե և փայտե, հյուրասենյակի պատերը գաջասվաղված են, պատված ներկանյութով, հատակը՝ մանրատախտակ, ննջասենյակների պատերը գաջասվաղված են, պատված ներկանյութով, խոհանոցի պատերը ներկանյութ, մի մասը սալիկապատ, հատակը՝ տախտակ, միջանցքի պատերը՝ ներկանյութ, հատակը՝ մանրատախտակ, սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերը սալիկապատված են, սանհանգույցի և լոգարանի սարքավորումները մոնտաժված են, առկա է էլ. մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վալոդյա Ռուբիկի Կոստանյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով Վաղարշակ Վալոդյայի Կոստանյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Սեփականության վկայական՝ 18072017-10-0001, գրավի գրանցման վկայական՝ 16082019-10-0014: Մեկնարկային գինը՝ 9.200.000 /ինը միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 24.02.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473606729320000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ

Հեռ..` +374 91-431-333, +374 41-431-333

Էլ. փոստ`