Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Մուռմել-Արմանի» ՍՊԸ-ին պատկանող՝ ստորեվ նշված շարժական եվ անշարժ գույքերը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին

15.02.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ՄՈՒՌՄԵԼ-ԱՐՄԱՆԻ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

«Մուռմել-Արմանի» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանի կողմից 02.03.2023 թվականին ժամը 15։00-ին ք․Երևան, Ադոնցի 6/1, 303 հասցեում կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի թիվ ՍնԴ/0719/04/20 սնանկության գործով 04.09.2020 թվականին կայացված վճռով սնանկ ճանաչված «Մուռմել-Արմանի» ՍՊԸ-ի ստորև նշված շարժական գույքերի հրապարակային սակարկություններով վաճառքը հետևյալ լոտերով․
Լոտ 1 – Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս կողմից իր պարտավորությունների կատարման ապահովման նպատակով «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ օգտին գրավադրված ՀՀ, Երևան, Հալաբյան փողոց 9/1 շենք, 134 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքը, սեփականության իրավունքի վկայական՝ 2069841, կադաստրային ծածկագիր՝ 01-001-023-184-001-205։ Մեկնարկային գին՝ 17,800,000 ՀՀ դրամ։
Լոտ 6 – Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս կողմից իր պարտավորությունների կատարման ապահովման նպատակով «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ օգտին գրավադրված «SCHMITZ» մակնիշի, S01 տիպարի, 2006թ. արտադրության, 578 L 01 պետհամարանիշով, գույնը՝ դեղին, թափքի տեսակը՝ հարթակ կանգնակներով, ՏՄ տեսակը՝ կիսակցորդը (նույնացման համար՝ WSM00000003046097, գտնվելու վայրը՝ ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Պռոշյան, ավտոկայանատեղի)։ Մեկնարկային գին՝ 4,200,000 ՀՀ դրամ։
Լոտ 7 – Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս կողմից իր պարտավորությունների կատարման ապահովման նպատակով «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ օգտին գրավադրված «FRUEHAUF» մակնիշի, CRANE FRUEHAUF տիպարի, 1997թ. արտադրության, 090 L 01 պետհամարանիշով, գույնը՝ սպիտակ, թափքի տեսակը՝ սառնարան, ՏՄ տեսակը՝ կիսակցորդը (նույնացման համար՝ SFRRCVBA3VV123701, գտնվելու վայրը՝ Վրաստանի հանրապետություն)։ Մեկնարկային գին՝ 3,000,000 ՀՀ դրամ։
Լոտ 8 – Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս կողմից իր պարտավորությունների կատարման ապահովման նպատակով «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ օգտին գրավադրված «DAF» մակնիշի, XF 105.460 տիպարի, 2007թ. արտադրության, 561 OF 61 պետհամարանիշով, գույնը՝ դեղիր, թափքի տեսակը՝ սառնարան, ՏՄ տեսակը՝ բեռնատար ավտոմեքենան (նույնացման համար՝ XLRAS47MSOE758205, գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Ծիծեռնակաբերդի 38, ավտոկայանատեղի)։ Մեկնարկային գին՝ 9,100,000 ՀՀ դրամ։
Լոտ 9 – Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող «GAZ» մակնիշի, 2705-414 տիպարի, 2008թ. արտադրության, 017 LT 61 պետհամարանիշով, գույնը՝ սպիտակ, թափքի տեսակը՝ ֆուրգոն, ՏՄ տեսակը՝ բեռնատար ավտոմեքենան (գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Ծիծեռնակաբերդի 38, ավտոկայանատեղի)։ Մեկնարկային գին՝ 1,070,000 ՀՀ դրամ։
Լոտ 10 – Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող «ZIL» մակնիշի, 130 տիպարի, 1969թ. արտադրության, 843 UL 64 պետհամարանիշով, գույնը՝ կապույտ, թափքի տեսակը՝ ֆուրգոն, ՏՄ տեսակը՝ բեռնատար ավտոմեքենան (գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Ծիծեռնակաբերդի 38, ավտոկայանատեղի)։ Մեկնարկային գին՝ 1,580,000 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը,
բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցում հավաստող փաստաթղթերի պատճենները,
գ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։
Աճուրդում ներկայացված բոլոր գույքերի վրա առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումներ։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16։00-ն ընկած ժամանակահատվածում։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել քան 10,000 ՀՀ դրամը) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման «Մուռմել-Արմանի» ՍՊԸ սնանկության գործով թիվ 2480103421570000 «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ հատուկ հաշվին՝ մինչև աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ՀՀ սնանկության դատարան ներկայացնելը։
Սույն հայտարարությամբ նախատեսված աճուրդի օրը կարող է փոխվել և/կամ հետաձգվել՝ այդ մասին աճուրդի օրվանից ոչ պակաս երեք օր առաջ համապատասխան հայտարարություն կատարելու միջոցով։
Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը։
Աճուրդում հաղթող ճանաչվելու դեպքում, լոտի արժեքը ենթակա է վճարման աճուրդն անցկացնելու օրվանից 10 (տասը) օրյա ժամկետում սնանկության հատուկ հաշվին լոտի գնման գինը` հաշվանցելով նախօրոք վճարած նախավճարը:
Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։
Աճուրդի անցկացման, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանին (հեռ.` 044200454, էլ. Փոստ՝ makar.yeg@gmail.com)՝ աշխատանքային օրերին 11։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում։

Հասցե` ք․ Երևան, Ադոնցի 6/1, 303

Հեռ..` +37444200454

Էլ. փոստ`