Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՁ Հրաչյա Բարսեղյանի/ գործ թիվ ՍՆԴ/0132/04/21/ սնանկության գործով ոսկյա իրերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

21.02.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Հրաչյա Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Անտոնյան
<<Սնանկության մասին >> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

• 2023թ. մարտի 14-ին, ժամը 12:30-ին ԱՁ Հրաչյա Վանիչկայի Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Անտոնյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի 24․02․2021թ․ /գործ թիվ ՍՆԴ/0132/04/21 / վճռով սնանկ ճանաչված ԱՁ Հրաչյա Վանիչկայի Բարսեղյանի պարտավորությունների կատարման ապահովման համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրաված, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ոսկյա իրերի կրկնաճուրդը հետևյալ լոտով.
• ԼՈՏ 1.
39,3 գրամ ընհանուր քաշով, 580 հարգի ոսկյա իրերը՝
ոսկյա մատանի 3 հատ՝ 11 գրամ ընդհանուր քաշով,
ոսկյա ականջող 4 հատ՝ 6 գրամ ընդհանուր քաշով,
ոսկա շղթա զարդոնով 2 հատ՝ 8,3 գրամ ընդհանուր քաշով,
շղթա 1 հատ , խաչ 2 հատ ՝ 14 գրամ ընդհանուր քաշով։
Մեկնարկային գինը 581.285,8 ՀՀ դրամ։

Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 09.03.2023թ., ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,00 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն ԱՁ Հրաչյա Բարսեղյանի անվամբ <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում բացված թիվ 1510016415715728 սնանկության հատուկ հաշվին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Աճուրդում հաղթող է համարվում՝ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Վաճառքի գինն ամբողջությամբ չմուծվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ այդ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում ,հնարավորության դեպքում նաև տեսագրվում է կառավարչի կողմից:
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել ԱՁ Հրաչյա Բարսեղյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Անտոնյանին՝ 099-69-10-02 հեռախոսահամարով:




Հասցե` ք. Երևան, Արշակունյաց պող. 5,401ս.

Հեռ..` +37499691002

Էլ. փոստ`