Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Տիգրան Խանոյանի սնանկության գործով/գործ թիվ ՍՆԴ/1375/04/22/ անշարժ գույքի աճուրդի կազմկերպման և անցկացման մասին

21.02.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Տիգրան Ներսեսի Խանոյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Անտոնյան
<<Սնանկության մասին >> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

• 2023թ. մարտի 14-ին, ժամը 11:30-ին Տիգրան Ներսեսի Խանոյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Անտոնյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի 23.05.2022թ. /գործ թիվ ՍՆԴ/1375/04/22 / վճռով սնանկ ճանաչված Տիգրան Ներսեսի Խանոյանի պարտավորությունների կատարման ապահովման համար «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում գրավադրաված, պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կրկնաճուրդը հետևյալ լոտով.
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Խանջյան փ., թիվ 41/1 հասցեի անշարժ գույքը ։ Անշարժ գույքը կառուցվել է 41,3 քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա: Հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի գործառնական նշանակությունը խառը կառուցապատման: Հողամասի նկատմամբ սեփականության իրավունք գրանցված չէ: Շինության ընդհանուր մակերեսը 110 քմ: Շինության հիմքը ե/բ: Պատերը քարե : Միջհարկային ծածկը ե/բ: Շենքի հարկերի քանակը նկուղ, 1-ին հարկ և ձեղնահարկ: Դռները՝ մետաղապլաստե: Պատուհանները մետաղապլաստե, պատուհանգոգերը գրանիտե սալիկներ: Ներքին հարդարումը հատակը կերամիկական սալիկներ/կերամոգրանիտ/ , պատերը երեսպատված ներկանյութերով: Էլեկտրական վարդակներն ապամոնտաժված: Արտաքին հարդարումը ճակատը սրբատաշ ծիրանագույն տուֆ,մյուս երեք պատերը դեկորատիվ սվաղ: Առկա էլեկտրմատակարարում,գազամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի: Անշարժ գույքի ներքին հարդարումը տեղազննաման օրվա դրությամբ գտնվում էր միջինից լավ վիճակում,իսկ արտաքին հարդարումը՝ լավ վիճակում:
Մեկնարկային գինը՝ 69.984.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 09.03.2023թ., ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,00 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն Տիգրան Ներսեսի Խանոյանի անվամբ <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում բացված թիվ 1510011769099031 սնանկության հատուկ հաշվին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Աճուրդում հաղթող է համարվում՝ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:Վաճառքի գինն ամբողջությամբ չմուծվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ այդ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Աճուրդի ընթացքը ձայնագրվում ,հնարավորության դեպքում նաև տեսագրվում է կառավարչի կողմից: Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել Տիգրան Ներսեսի Խանոյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Անտոնյանին՝ 099-69-10-02 հեռախոսահամարով:







Հասցե` ք. Երևան, Արշակունյաց պող. 5,401ս.

Հեռ..` +37499691002

Էլ. փոստ`