Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ռոբերտ Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին: ՍնԴ/2063/04/21

28.02.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Արարատ Վարդանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. Փետրվարի 28-ին նշանակված Ռոբերտ Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2023թ. մարտի 16-ին ժամը 11:00 – ին, ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 գրս. հասցեում նշանակված է Ռոբերտ Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող և “Այ Դի բանկ” ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով /նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված/.
Լոտ 1. Ք. Երևան, Աջափնյակ, Շիրազի փող. 34 շենք, թիվ 21 հասցեում գտնվող բնակարան, մակերեսը` 103,6 քառ.մ.: Գտնվում է 16 հարկանի բնակելի պանելային շենքի 6-րդ հարկում: Մուտքի դուռը` մետաղական, ներսի դռները` ՄԴՖ, պատուհանները` մասամբ փայտե մասամբ մետաղապլաստ, հատակը` մանրահատակ, մասամբ լամինատ, պատերը ներկապատ կամ պաստառապատ, սանհանգույցը մասամբ սալիկապատ, մասամբ ռետինե ծածկույթ: Առկա է գազամատակարարում, անհատական ջեռուցում: Ներքին հարդարման գնահատականը` 8 բալից 4 բալ: Աճուրդի մեկնարկային արժեքը` 29 038 500 ՀՀ դրամ:
Բնակարանը բնակեցված է: Բնակիչների վտարումը կատարվում է գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ 16069033295462 հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրվա ժամը 16:00։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Ռոբերտ Զաքարյանի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ. 12-44

Հեռ..` +37499771410

Էլ. փոստ`