Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Էդեն>>ՍՊԸ-ի սնանկության գործով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

02.03.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մուրադ Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2023թ.-ին մարտի 21-ին ժամը 14-00-ին <<Էդեն>>ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մ.Պետրոսյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5 շենք 311 սենյակ հասցեում կանցկացվի ՙՅունիբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված <<Էդեն>>ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՝ ք. Երևան, Ավան-Առինջ 5 շենք 33 հասցեում գտնվող անշարժ գույքի ճուրդը հետևյալ 1 /մեկ/ լոտով:
ԼՈՏ 1. ք. Երևան, Ավան-Առինջ 5 շենք 33 հասցեում գտնվող անշարժ գույք /սեփականության վկայական՝ 04082022-01-0108/: Հողամասի մակերեսը 0,045683 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարարակական կառուցապատման, հողամասի նկատմամբ գրանցված իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն, սեփականատերը հողամասի նկատմամբ ունի 98/125 բաժնային սեփականության իրավունք, շենքի ընդհանուր մակերեսը 721,2 քմ, հարկայնությունը 2 հարկ, առաջին հարկ և նկուղ, արտաքին պատերը՝ պանելային: Շինությունը կառուցված է բազմահարկ շենքի առաջին և նկաուղային հարկերում և շենքին կից կառուցված առաջին և նկուղային հարկերում հասարակական տարածք, առկա է 40,9 քմ մակերեսով ինքնակամ շինություն: Անշարժ գույքը հանդիսանում է ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավի առարկա:
Լոտ-ի մեկնարկային գինը՝ 117.522.090 / հարյուր տասնյոթ միլիոն հինգ հարյուր քսաներկու հազար իննսուն /ՀՀ դրամ:
Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին: Անշարժ գույքի փաստացի տիրապետողների վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ /այսուհետ՝ հայտ/ ներկայացնել ք.Երևան, Օտյան 53/2հասցեում գտնվող Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու /տրամադրելու/ համար:
Հայտում պետք է նշվեն.
• Հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի /նրա անունից հանդես եկող անձի/ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
• Հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
• Պարտապանի անվանումը /ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը./
Աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
• Կառավարչի անունը, ազգանունը.
Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը.
• Հայտը ստորագրվում է հայտատուի / կամ նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի/ կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
• Լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
• Լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
• Լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
Իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
• Անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաևանձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով <<Էդեն>>ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝<<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>>ՓԲԸ-ի 1150005702222288 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝տասն օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Եթե վերը նշված ժամկետում կառավարչի՝ որպես վաճառողի, աճուրդի հաղթողի՝ որպես գնորդի /գրավատուի/ և այլ անձի՝ որպես գրավառուի, միջև կնքվում է առուվաճառքի և գրավի /հիփոթեքի/ պայմանագիր, ապա այդ պայմանագրով գույքի վաճառքի գնի վճարման ժամկետը սահմանվում է պայմանագրի կնքման օրվանից՝ 5 աշխատանքային օր: Սույն կետում նշված կարգով վաճառքի գինն ամբողջությամբ չմուծվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ այդ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում դիմել կառավարիչ՝ Մ.Պետրոսյանին/ հեռ. 094 45 20 22/:

Հասցե` ք.Երևան,Շիրազի 50/10

Հեռ..` 94452022

Էլ. փոստ`