Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանուցում վարձակալության պայմանագրի դադարեցման մասին

09.03.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Արա Արմենի Մարության
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքի 35 հոդված

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ
ՂԵԿԱՎԱՐ ՊԱՐՈՆ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ
Ծանուցող՝ Արա Արմենի Մարության

ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Նոյակերտ գյուղական համայնքի (այսուհետ նաև՝ «Համայնք») և Արա Արմենի Մարությանի միջև 30․11․2021թ․-ին կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (այսուհետ նաև՝ «Պայմանագիր») (գ/մ 17001, նոտար՝ Քրիստինե Արսենյան):
Համաձայն Պայմանագրի 2․6 կետի՝ Վարձատուն պարտավոր է գույքը հանձնել Պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխանող վիճակում։
Համաձայն Պայմանագրի 2․7 կետի՝ Վարձատուն պարտավոր է՝ Վարձակալին տեղյակ պահել Գույքի թերությունների մասին։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 614-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն՝ վարձատուն պատասխանատվություն է կրում վարձակալության հանձնված գույքի օգտագործմանը լրիվ կամ մասնակիորեն խոչընդոտող թերությունների համար, եթե նույնիսկ վարձակալության պայմանագիրը կնքելիս նա չի իմացել այդ թերությունների մասին։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 614-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության 3-րդ կետի համաձայն՝ այդպիսի թերություններ հայտնաբերելիս վարձակալը, իր ընտրությամբ, իրավունք ունի պահանջել վաղաժամկետ լուծելու պայմանագիրը:
Համայնքի հետ մինչև այս պահն ունեցել եմ որոշակի նամակագրություն, որով անդրադարձել եմ. (1) այն դատական գործերին, որոնց շրջանակներում վեճի առարկա է հանդիսանում Պայմանագրով սահմանված հողամասը, (2) Պայմանագրով սահմանված հողամասին առնչվող թերություններին։
Համաձայն Պայմանագրի 3․1.-րդ կետի՝ Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել, եթե այդ մասին կողմերից մեկը գրավոր դիմում է մյուս կողմին 1 (մեկ) ամիս առաջ։
Ուստի ղեկավարվելով Պայմանագրի 3․1 կետով՝
1) սույնով ես՝ Արա Արմենի Մարությանս, վաղաժամկետ լուծում եմ ՀՀ Արարատի մարզի Նոյակերտ գյուղական համայնքի և Արա Մարությանի միջև 30․11․2021թ․-ին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը (գ/մ 17001, նոտար՝ Քրիստինե Արսենյան)` ամբողջությամբ հրաժարվելով այդ պայմանագրից և խնդրում եմ պայմանագիրը հարամել լուծված։

Կից ներկայացվում են.
1.Արա Մարությանի անձնագրի պատճենը,
2.ՀՀ Արարատի մարզի Նոյակերտ գյուղական համայնքի և Արա Արմենի Մարությանի միջև 30․11․2021թ․-ին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի (գ/մ 17001, նոտար՝ Քրիստինե Արսենյան) պատճենը,
3․ Լիազորագիրը,
4․ Ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի և փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենները։

Հասցե` ՀՀ, ք․ Երևան, Գ․ Նժդեհի 56/2

Հեռ..` +37477796706

Էլ. փոստ`