Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ռաֆայել Գրիգորյանի սնանկության գործով նոր պահանջի հայտարարություն

10.03.2023

Տիպ` Պարտատերերի նոր պահանջների կամ պահանջների փոփոխությունների մասին
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Արթուր Ապիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85 հոդված

Դատարանի 16 փետրվարի 2022թ-ի վճռով սնանկ ճանաչված Ռաֆայել Գրիգորյանի թիվ ՍնԴ/2731/04/21 սնանկության գործով պարտատերերի պահանջների ներկայացման մեկ ամսյա ժամկետի խախտմամբ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացվել է նոր պահանջ 4 891 060․30 ՀՀ դրամ գումարի չափով, որոնք գրանցվել են պարտատերերի պահանջների գրանցամատյանում, որպես չապահովված «Ը» պահանջներ:
Հայտնվում է այն մասին, որ հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջները, պարտապանը կամ պարտատերերը կարող են «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացրած պահաջների դեմ 7-օրյա ժամկետում առարկություններ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե` ք.Երևան, Օտյան 53/2/:

Հասցե` Ք.Երևան Արագածի փող. 57տ.

Հեռ..` +37499191410

Էլ. փոստ`