Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ջիվան Ջիվանի Գասպարյանի սնանկության գործով երրորդ անձի սեփականությամբ պատկանող անշարժ գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման ամսին

13.03.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

19.09.2022թ.-ին ժամը 12:30 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում հայտարարված թիվ ՍնԴ/1859/04/20 սնանկության գործով պարտապան Ջիվան Ջիվանի Գասպարյանի պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով:
14.04.2023թ.-ին ժամը 11:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ՍնԴ/1859/04/20 սնանկության գործով պարտապան Ջիվան Ջիվանի Գասպարյանի պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդ, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ լոտով.
ԼՈՏ 1. ՀՀ Կոտայքի մարզ, Ալափարս վարչական տարածք գյուղատնտեսական արտադրական օբյեկտ /սեփականության վկայական՝ 2054123, տրված՝ 10.03.2006թ./ հասցեում գտնվող անշարժ գույք՝ 5000 քմ մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունը՝ արտադրական, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսկան արտադրական օբյեկտի սպասարկման, հողամասի հարթությունը՝ հարթ, հողամասում առկա է 986,1 քմ մակերեսով անասնաշենք, որն ամբողջովին քանդված է:
Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ թիվ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջների համաձայն, պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավական պետական գրանցում կկատարվի հողի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում, որը ենթակա է վճարման գնորդի կողմից, հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ: Այն կազմում է 27 103 544 ՀՀ դրամ:
Անշարժ գույքը գրավադրված է «Յունիվերսալ Կրեդիտ ՈՒՎԿ» ՍՊԸ-ում: Գույքի առուվաճառքի և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են գնորդի կողմից:
Մեկնարկային գինը՝ 4 644 394 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության վճարը կազմում է համապատասխան ԼՈՏ-ի 1 /մեկ/ տոկոսը, բայց ոչ ավել քան նվազագայույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը, նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙԱրդշինբանկ՚ ԲԲԸ-ում Ջիվան գասպարյանի անվամբ բացված թիվ 2472304347860000 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ :
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք,որոնք աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը կազմում է նվազագայույն աշխատավարձի հնգապատիկը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար սույն հայտարարությունում սահմանված հայտերի ներկայացման ժամկետում belllashok@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, էլեկտրոնային ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյանին /հեռ. 093 197 307/:

Հասցե` ք. Երևան, Սիսակյան 22 բն 3

Հեռ..` +374 (93) 197307

Էլ. փոստ`