Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/1887/04/20 սնանկության գործով պարտապան Կարեն Խաչատրյանի գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

14.03.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Բարխուդարյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

Հայտարարություն
2023թ. մարտի 7- ին նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով։
2023թ. ապրիլի 5-ին ժամը 12:00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան Կարեն Իշխանի Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Էդուարդ Բարխուդարյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում պարտապանին և երրորդ անձանց սեփականութուն հանդիսացող, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ -ում գրավադրված հետևյալ գույքերը․
Լոտ 1․ք․Երևան, Պուշկինի 39, թիվ 6 բնակարան (տարածք), սեփականության վկայական N 2282892։ Սեփականատերեր՝ Կարեն Խաչատրյան և Տաթևիկ Կոստանյան։ Ընդհանուր մակերեսը՝ 56.2 քմ (3.2 քմ մակերես ունեցեղ տարածքը ընդհանուր է ՀՀ, ք.Երևան, Կենտրոն համայնք, Պուշկինի փողոց, 39 շենք, թիվ 7 հասցեի հետ) Շենքի հարկայնությունը՝ 4 հարկ, տարածքի հարկ՝ 1-ին հարկ, Շենքի հիմք՝ ե/բ, Շենքի պատեր՝քար, Առաստաղի բարձրություն՝մոտ 3.5 մետր,ներսի դռներ՝ փայտ, Պատուհաններ՝ մետաղապլաստ, Հատակ՝տախտակներ, սալիկներ,Պատեր՝ ներկանյութ, Առաստաղ՝ տախտակներ, ներկանյութ,Սանհանգույց՝սանհանգույցի հատակը և պատերն երեսպատված են կերամիկական սալիկներով, սանհանգույցը ընդհանուր է ՀՀ, ք.Երևան, Կենտրոն համայնք, Պուշկինի փողոց, 39 շենք, թիվ 7 հասցեի հետ, Ունի ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, տարածքի մուտքը ՀՀ, ք.Երևան, Կենտրոն համայնք, Պուշկինի փողոց, 39 շենք, թիվ 7 հասցեից է, տարածքի պատուհանները նայում են դեպի շենքի բակ, տարածքը ճակատ չունի Պուշկին փողոցի նկատմամբ)։ Աճուրդի մեկնարկային գինը 64,494,630 ՀՀ դրամ ։Առկա է սնանկության վարույթի արգելանքը, Առկա է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-իգրավի իրավունքը։
Լոտ 2․ ք․Երևան, Պուշկինի 39, թիվ 7 բնակարան (տարածք), սեփականության վկայական N06082021-01-0241։ Սեփականատեր՝ Իշխան Կարենի Խաչատրյան։ Ընդհանուր մակերեսը՝ 68 քմ (4.2 քմ մակերես ունեցեղ տարածքը ընդհանուր է ՀՀ, ք.Երևան, Կենտրոն համայնք, Պուշկինի փողոց, 39 շենք, թիվ 6 հասցեի հետ)։ Շենքի հարկայնությունը՝ 4 հարկ։ Շենքի հարկայնությունը՝ 4 հարկ,Տարածքի հարկ՝1-ին հարկ,Շենքի հիմք՝ե/բ,Շենքի պատեր՝քար,Առաստաղի բարձրություն՝մոտ 3.5 մետր,Դռներ՝մուտքի դուռ՝ ապակյա դուռ, ներսի դռներ՝ փայտ,Պատուհաններ՝ մետաղական, տարածքը ունի երկու ցուցափեղկեր,՝Հատակ՝տախտակներ,Պատեր՝ ներկանյութ,Առաստաղ՝տախտակներ,Սանհանգույց՝սանհանգույցի հատակը և պատերն երեսպատված են կերամիկական սալիկներով, Ունի ջրամատակարարում, ունի էլեկտրամատակարարում, տարածքի մուտքը Պուշկին փողոցի կողմից է, ունի Պուշկին փողոց նայող երկու ցուցափեղկ, տեղազզնման օրվա դրությամբ տարածքը շահագործվում էր որպես սրճարան։Աճուրդի մեկնարկային գինը 94,675,230 ՀՀ դրամ։ Առկա է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գրավի իրավունքը։
Առկա է «Մինթ» ՍՊԸ-ի վարձակալության իրավունքը մինչև 2027 ապրիլի 22-ը։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում`
բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ Էրեբունի մասնաճյուղում բացված 2472304777440000 հաշվեհամարին)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ։ Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` ք․Երևան, Արշակունյաց 5 շ., 105 սենյակ

Հեռ..` +374 55 43 22 57

Էլ. փոստ`