Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աշոտ Զուրաբի Դավթյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

15.03.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սեյրան Հակոբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին 2023թ. ապրիլի 6-ին ժամը 10:00-ին պարտապան Աշոտ Զուրաբի Դավթյանի սնանկության գծով կառավարիչ Ս. Հակոբյանի կողմից (ՀՀ ք.Վանաձոր,Վարդանանց 17 «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի Վանաձորի նցտավայրում) կանցկացվի Աշոտ Զուրաբի Դավթյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 1/4 (Լոռու մարզ, գ. Մղարթ) անշարժ գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ-վաճառք առանձին 5 լոտերով` նախկին կրկնաճուրդի մեկնարկային գնով, որը կազմում է 43667 ՀՀ դրամ: Նախորդ կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։ Լոտ 1 - Վարելահող (ՀՀ, Լոռու մարզ, գ. Մղարթ) - 330քմ (1/4 բաժ.) - Մեկն. գին-4622 ՀՀ դրամ։ Լոտ 2 - Վարելահող (ՀՀ, Լոռու մարզ, գ. Մղարթ) - 625քմ (1/4 բաժ.) - Մեկն. գին 7975 ՀՀ դրամ։ Լոտ 3 - Վարելահող (ՀՀ, Լոռու մարզ, գ. Մղարթ) - 727.5քմ (1/4 բաժ.) - Մեկն. գին 9237 ՀՀ դրամ։ Լոտ 4 - Վարելահող (ՀՀ, Լոռու մարզ, գ. Մղարթ) - 1342.5քմ (1/4 բաժ.) - Մեկն. Գին 16796 ՀՀ դրամ։ Լոտ 5 - Խոտհարք (ՀՀ, Լոռու մարզ, գ. Մղարթ) - 877.5քմ (1/4 բաժ.) - Մեկն. գին 5037 ՀՀ դրամ: Կրկնաճուրդում անշարժ գույքի հաղթողի հետ առուվաճառքի պայմանագիրը կնքելու և այդ գույքը որպես առանձին գույքային միավոր գրանցելուց հետո հաղթողը պետք է կատարի այդ գրանցման, ինչպես նաև առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հավանական գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման, ապահովագրության և գույքահարկի պարտքերի վճարման պարտավորությունները:Կրկնաճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, կրկնաճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր։ Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են յուրաքանչյուր լոտի համար մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը։ Կրկնաճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղի Աշոտ Զուրաբի Դավթյանի սնանկության հատուկ հաշվին` 2050232038591015, մինչ կրկնաճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն։ Կրկնաճուրդին մասնակցել ցանկացողները կրկնաճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2): Կրկնաճուրդում հաղթող-մասնակից է համարվում կրկնաճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Լոտն (լոտերն) ուսումնասիրելու, գույքի մասին այլ տեղեկություն ստանալու, ինչպես նաև կրկնաճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կրկնաճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 9-ից մինչև 18:00-ը կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան (ՀՀ ք.Երևան Օտյան 53/2), ինչպես նաև այցելել գույքի գտնման վայր՝ ՀՀ Լոռու մարզ, գ. Մղարթ հասցեով կամ զանգահարել սնանկության գործով կառավարչին (091) 73 58 24 հեռախոսահամարով։ Աշոտ Զուրաբի Դավթյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ս. Հակոբյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ,ք.Վանաձոր, Աբովյան 9

Հեռ..` +374 91735824