Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ֆիլիպպե Տիգրանի Մանուելիին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաժնեմասը նախապատվության իրավունքի համաձայն՝ համատեղ սեփականատեր՝ Մարիոն Էլիզաբեթ Մանուելին գնման առաջարկի մասին ծանուցելու վերաբերյալ

20.03.2023

Տիպ` Սնանկության գործով կառավարչի ծանուցումներ
Հայտատու` Ֆիլիպպե Տիգրանի Մանուելի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 29-րդ հոդված

Հարգելի՛ Մարիոն Էլիզաբեթ Մանուել,

ՀՀ Սնանկության դատարանի 30․10․2020թ․-ի թիվ ՍնԴ/1883/04/20 վճռով Ձեր ամուսին՝ Ֆիլիպպե Տիգրանի Մանուելը, ճանաչվել է սնանկ, իսկ ես՝ Զավեն Վարդանյանս նշանակվել եմ նրա սնանկության գործով կառավարիչ։
Ձեր անունից ներկայացված հայցադիմումը ՀՀ սնանկության դատարանի 21․11․2022թ․-ի թիվ ՍնԴ/0019/02/22 վճռով բավարարվել է և ք․ Երևան, Կենտրոն, Թումանյան փողոց, 32 շենք, 11 ավտոտնակ, ք․ Երևան, Կենտրոն, Վ․ Անտառային փողոց, 127/1 շենք, 23 բնակարան, ք․ Երևան, Կենտրոն, Վ․ Անտառային փողոց, 127/1 շենք, 9 ավտոկայանատեղի, ք․ Երևան, Կենտրոն, Վ․ Անտառային փողոց, 127/1 շենք, 9 բնակարան, ք․ Երևան, Կենտրոն, Հյուսիսային պողոտա, 5 շենք, 151 բնակարան հասցեներում գտվող անշարժ գույքերի նկատմամբ ճանաչվել է Ձեր համատեղ սեփականության իրավունքը։ Վճիռը չի բողոքարկվել է և մտել է օրինական ուժի մեջ։
Սնանկության վարույթով Ձեր ամուսնու պարտքերը մարելու նպատակով սույնով որպես սնանկ ճա¬նաչված Ֆիլիպպե Մանուելի սնանկության գործով կառավարիչ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի հիմքով առաջարկում եմ Ձեզ շուկայական արժեքով ձեռք բերելու վերը նշված անշարժ գույ¬քերում մյուս համասեփականատեր սնանկ ճանաչված Ֆիլիպպե Մանուելին պատկանող 1/2-ական բաժնեմասերը։
Հավելյալ տեղեկացնում ենք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25․06․2021թ․-ի թիվ ՍնԴ/1883/04/20 որոշմամբ ինչպես վերը նշված գույքերի, այնպես էլ ք․ Երևան, Կենտրոն, Հյուսիսային պողոտա, 5 շենք, 151 բնակարանի աճուրդային վաճառքը թույլատրվել է, որի հիման վրա երկու անգամ ք․ Երևան, Կենտրոն, Հյուսիսային պողոտա, 5 շենք, 151 բնակարանը հանվել է աճուրդի, չի գնվել, որի արդյունքում բնակարանի մեկնարկային գինը իջել է և կազմում է 127.867.000 ՀՀ դրամ։ Հայտնում եմ նաև, որ ըստ փորձագիտական եզրակացության՝ ք․ Երևան, Կենտրոն, Հյուսիսային պողոտա, 5 շենք, 151 բնակարանից պարտապանին պատկանող 1/2 բաժնեմասը բնեղենով առանձնացնելը անհնարին է եղել։
Ամփոփելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կարգով՝ սույնով առաջնահերթ առաջարկում եմ 63․933․500 ՀՀ դրամով գնել սնանկ ճանաչված պարտապան Ֆիլիպպե Մանուելին պատկանող ք․ Երևան, Կենտրոն, Հյուսիսային պողոտա, 5 շենք, 151 բնակարանի 1/2 բաժնեմասը։ Եթե սույն առաջարկը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում որևէ գրավոր պատասխան չհայտնեք, կամ հայտնեք բացասական պատասխան, ապա՝ վերը նշված գույքերը ըստ սահմանված հաջորդականության (առաջնահերթ՝ ․ Երևան, Կենտրոն, Հյուսիսային պողոտա, 5 շենք, 151 բնակարանը) կհանվեն հրապարակային սակարկություններով աճուրդի, և գույքերի վաճառքի դեպքում Ձեզ կփոխանցվի վաճառքից ստացված գումարների 1/2-ական բաժնեմասերը։
Սույն առաջարկը կհարամվի Ձեր կողմից պատշաճ ստացված՝ այն փոստային ծառայությամբ ստանալու դեպքում, իսկ փոստային ծառայությամբ չստանալու դեպքում առաջարկը www.azdarar.am կայքում հրապարակվելուց հետո 15-րդ օրը կհամարվեք առաջարկի մասին պատշաճ ծանուցված։
Վերը նշված մյուս անշարժ գույքերի գնահատված արժեքներին կարող եք ծանոթանալ՝ կապ հաստատելով ինձ հետ։ Սույն գրությանը խնդրում են պատասխանել գրավոր և նշված ժամկետում` այն ուղարկելով փոստային ծառայության միջոցով` հետևյալ հասցեով. ք. Երևան, Տ․ Մեծի 65ա շենք, 5-րդ հարկ:

Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ

Հեռ..` +37444666663

Էլ. փոստ`